Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Սարգսյանն ու Ալիևը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով հերթական գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ համանախագահները հայտարարությամբ հանդես կգան սեպտեմբերի կեսերին:

«Արդյունքում, սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այդ թեմայով կարվի համապատասխան հայտարարություն: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային ցուցաբերվում է հատուկ ուշադրություն, այն մեր արտաքին քաղաքականության առաջանահերթությունների թվում է»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Զախարովան հաստատակամությամբ է խոսել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման հնարավորության մասին, ու թերևս կասկած չկա, որ համանախագահները կամ Մոսկվան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից արդեն ստացել են հանդիպելու հավաստիացում:

Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետի ու վայրի մասին, ըստ ամենայնի, պաշտոնապես կիրազեկվի սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ: Ցանկացած պարագայում` թեկուզ անարդյունավետ բանակցություններն ավելի գերադասելի են, քան պատերազմական գործողությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա հակամարտության կողմերը տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունեն ոչ միայն կարգավորման բովանդակության, այլ նույնիսկ` բանակցությունների մեկնարկի, օրակարգի վերաբերյալ: Հայկական կողմը, ըստ էության, հրաժարվում է բովանդակային բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, Բաքուն մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, թե չի գնա քայլերի, որոնք ամրապնդում են այսօրվա ստատուս-քվոն: Երևանի դիրքորոշումը, տարբեր ձևակերպումներով, պաշտպանվում է ԵԱՀԿ արևմտյան համանախագահների կողմից, մյուս կողմից` եթե Բաքուն համառում է, ապա որոշակի երաշխիքներ ունի, որ հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում ԵԱՀԿ համանախագահության կոնսոլիդացված ճնշում չի լինելու: Հակառակ պարագայում` Ալիևը հազիվ թե տար հանդիպման համաձայնություն:

Հետաքրքիր է` ի՞նչ օրակարգով է Ալիևի հետ հանդիպման գնում Սարգսյանը, արդյո՞ք նա ենթադրում է, որ համանախագահները ճնշում են գործադրելու Վիեննայի պայմանավորվածությունները խախտող Ալիևի վրա, թե՞ Հայաստանը որոշակի զիջում է անելու իր կոշտ մարտավարությունից: Սակայն շատ ավելի հնարավոր է, որ թե՛ Սարգսյանը և թե՛ Ալիևը ոչ մի ակնկալիք էլ չունեն իրենց առաջիկա հանդիպումից` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ռուս-ամերիկյան նոր հակադրությունը ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոնսոլիդացված մոտեցումների հնարավորությունը: Ի վերջո, Ալիևն ու Սարգսյանը կարող են հանդիպել` հանդիպելու համար, որովհետև երկուսն էլ ժամանակ շահելու խնդիր ունեն` ներքին լուրջ հարցերի վրա կենտրոնանալու նպատակով: Սարգսյան-Ալիև հանդիպումը լուրջ փորձություն է նաև համանախագահության համար, որը պետք է ապացուցի իր կենսունակությունը փաստացի Սառը պատերազմի փուլում:

Ռուսաստանցի ու ամերիկացի դիվանագետները պնդում են, որ երկու երկրների բարդ հարաբերությունները չեն կարող խաթարել իրենց համագործակցությունը Մինսկի խմբում: Սակայն արարողակարգային այս հավաստիացումները պետք է ունենան կոնկրետ դրսևորումներ: Որևէ բանական մարդ չի ակնկալում, որ միջնորդները կարող են էական առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում, սակայն, եթե նրանք կարողանան Սարգսյան-Ալիև հանդիպումը ծառայեցնել խաղաղության ամրապնդմանը, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում