Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Կասյանի մասով դեռ չեմ մտածել, իսկ Լենինգրադյանի դեպքում կտրականապես դեմ եմ. Երվանդ Երզնկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, կոմպոզիտոր  Երվանդ Երզնկյանը:

– Պարոն Երզնկյան, «Ելք» խմբակցությունը  հանդես է եկել Երևանում հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները ազգային հերոսների անուններով վերանվանելու նախաձեռնությամբ։ Առաջարկվում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն։ Առհասարակ, չե՞ք տեսնում փողոցներն անվանափոխելու անհրաժեշտություն:

– Օրինակ՝ կարծում եմ՝ Լենինգրադյանը պետք չէ փոխել, Կասյանի հարցում չեմ կարողանում կողմնորոշվել, բայց ինձ համար, երբ փողոցների անուններն են փոխվում, հաճելի չէ: Հասկանում եմ, որ մենք ունենք Մեսրոպ Մաշտոց, և տվյալ դեպքում այդ փողոցի անունը փոխելը ճիշտ էր, բայց Լենինգրադյանը չէի ուզենա, որ փոխվեր: Օրինակ՝ Փարիզում կա Ստալինգրադ փողոց և ոչ ոքի մտքով չի անցնում այն փոխել, քանի որ Ստալինգրադը եղել է, և ոչ ոք չի նայում՝ դա լավ է, վատ է: Տեսեք, քաղաքներ կան, որ հայկական փողոցներ ունեն, հիմա նրա՞նք էլ վերցնեն փոխեն: Բացի այդ, սա տեխնիկապես շատ դժվարությունների հետ է կապված, որովհետև այդ փողոցները մարդկանց անձնագրերում կան, դրանք պետք է փոխվեն:

– Նրանք, ովքեր դավաճաններ են եղել, կազմակերպել են աքսոր, գնդակահարություններ, նրանց անունը կրող փողոցների մասով չունե՞ք մտահոգություններ:

– Կասյանի հետ կապված չեմ կարողանում ճիշտ կողմնորոշվել, քանի որ պատմությունը շատ լավ չգիտեմ, բայց Կասյանը բոլոր դեպքերում փոքրիկ ու կարճ մի փողոց է, և տեխնիկապես հեշտ է անվանափոխություն կազմակերպել, իսկ Լենինգրադյանը՝ ոչ: Միանշանակ չէ վերաբերմունքը, և յուրաքանչյուր փողոցի նկատմամբ պետք է լինի առանձին վերաբերմունք: Այս հարցը ավագանու նիստին պետք է դնենք, քննարկենք, պիտի պատրաստվենք, որովհետև Կասյանի մասին խոսք չկա, միայն Լենինգրադյանի մասին է խոսքը: Նաև պետք է արխիվներն ուսումնասիրել, մասնագետների հրավիրել, ոչ թե  եթե մեկն ասում է՝ Կասյանը հանցագործ է, ուրեմն հանենք: Կասյանի մասով դեռ չեմ մտածել, իսկ Լենինգրադյանի դեպքում կտրականապես դեմ եմ: Կասյանի վերաբերյալ փաստերը պետք է ուսումնասիրել:

– «Ելք» խմբակցության ավագանու անդամներից Արայիկ Հարությունյանը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Երևանում ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունը արգելող գործող օրենքի դրույթը լիարժեք վերականգնելու համար։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի կապակցությամբ:

– Համամիտ եմ  և կարծում եմ՝ դա ճիշտ է: Տրանսպորտում ամեն մարդ իր մտքերով է, իր էմոցիաներով, մեկը տրամադրություն չունի, հարազատ է կորցրել, նստել է տրանսպորտ, և ուրախ երաժշտություն է միացված, էլ չեմ ասում՝ ռաբիս, և այս ամենը իր տրամադրության հետ չեն համընկնում, իսկ նեյտրալ վիճակն ավելի լավ է: Եվ լավ միտք է ընդհանրապես երաժշտություն չմիացնել տրանսպորտում:

– Մահաբեր վերելակներին վերջ կա՞, քաղաքային տրանսպորտի որակի փոփոխության հարցը չի՞ մտահոգում Ձեզ:

– Սրանք մեր առաջնահերթ խնդիրներն են: Առաջինը՝ տրանսպորտը, վերելակները և, կարծում եմ, պետք է ավելացնել նաև աղբը, աղբահանությունը: Ես գիտեմ, տեղյակ եմ, քաղաքապետը մեզ պատմել է, որ իրենք արդեն ահագին  գործ են արել, ներդրող են ճարել, որ այդ հարցերը լուծվեն: Սա ամիսների հարց է և արագ լուծում է ստանալու, քաղաքապետը խոսք է տվել, խոսել է փաստերով: Նոր ավագանիներ են, պետք է մտնենք պրոցեսի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում