Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաց երկնքի բաց դեմպինգը. ինչ է լինում, երբ հարցերը կարգավորում է ուրիշ պետություն

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետը լրագրողների հետ զրույցում ասում է, որ ավիատոմսերի գները կտրուկ թանկացել են սեզոնային բնույթից ելնելով՝ զբոսաշրջային սեզոն է: Այդ պատասխանը հնարավոր կլիներ ընդունելի համարել, եթե Հայաստանում զբոսաշրջային սեզոնով պայմանավորված կտրուկ թանկացումներ լինեին ամեն տարի: Որովհետև Հայաստանում ամառը միշտ էլ զբոսաշրջային սեզոն է, ոչ միայն 2017 թվականին: Բայց նախորդ տարիներին կարծես թե չի եղել նման կտրուկ թանկացում: Եվ ընդհանրապես, զբոսաշրջային սեզոնի ազդեցությունը հանկարծ չի լինում, այլ սահուն, ժամանակի ընթացքում, որովհետև զբոսաշրջիկներն իրենց ճանապարհորդությունները գերազանցապես պլանավորում են մի քանի ամիս առաջ, ոչ թե «մեկ գիշերում»: Եվ, ի վերջո, հետաքրքիր է, որ զբոսաշրջային սեզոնը կտրուկ տատանում առաջացնում է Հայաստանում, իսկ ասենք հարևան Վրաստանում, որտեղ այդ սեզոններն ավելի բուռն են, կտրուկ թանկացումներ չկան: Թերևս այն պատճառով, որ Վրաստանում կա իրական բաց երկնքի քաղաքականություն, որն արտահայտվել է բոլոր ուղղություններով մատչելի ուղևորափոխադրումների հնարավորության աճով:

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ արդեն մի քանի տարի իրականացվող, իբրև թե, Բաց երկնքի քաղաքականությունը գործնականում հանդիսանում է ռուսական ավիաընկերությունների Բաց դեմպինգի քաղաքականություն, որի շնորհիվ նրանք նախ գերակա դիրքեր հաստատեցին հայկական ավիաշուկայում, իսկ հետո արդեն, ըստ անհրաժեշտության, կարող են թելադրել տոմսերի գներ, հարկ եղած դեպքում՝ բարձրացնելով և իջեցնելով: Որովհետև Հայաստանում պետական կարգավորման գործառույթ իրականացնող կառուցներն իրականում զբաղված են այդ իրողությունները կոծկելու, արդարացնելու, լեգիտիմացնելու գործով՝ պետական, հանրային կարգավորման փոխարեն: Խոսքն առաջին հերթին քաղավիացիայի վարչության և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների մասին է: Թեև, իհարկե, Հայաստանում պետական կարգավորման գործառույթ ունեցող գործնականում բոլոր կառույցներն են զբաղված ընդամենն առկա իրականությունը լեգիտիմացնելու հարցեր կարգավորելով: Այդ պատճառով էլ «Գազպրոմ»-ը մինչև Հայաստանի սահման գազը հասցնում է 150 դոլարով, ի լուր աշխարհի հայտարարելով Հայաստանին ու հայ ժողովրդին լավություն ու բարություն անելու մասին, իսկ Հայաստանի ներսում «Գազպրոմ Արմենիա» անվան տակ հայ ժողովրդին այլ բան անում, վաճառելով գազն աշխարհում ամենաբարձր գներից մեկով: Նույն բանը սպառողի հետ կատարվում է նաև էլեկտրաէներգիայի գնի մասով, որը ևս ամենաթանկն է տարածաշրջանում, թեև թվում է, որ Հայաստանում տարածաշրջանի, իբրև թե, ամենաէժան գազն է և ամենամեծ էներգաարտադրող հզորություններից մեկը, և տարածաշրջանի միակ ատոմակայանը:

Հայաստանը պատրաստ չէր հրդեհին, պատերազմին, այս կամ այն աղետին, պատահարին, մարտահրավերին: Այդ անպատրաստության մասին քննադատությունն ու հարցադրումները հնչում են առիթի դեպքում: Իսկ գուցե պետք է հնչեցնել այլ հարցադրում՝ Հայաստանը պատրա՞ստ է ինքնիշխան պետականության, Հայաստանն ուզո՞ւմ է ինքնիշխան պետականություն, և հասարակությունը պատրա՞ստ է իմաստավորել այդ խնդիրը, պետական կյանքի մյուս բոլոր խնդիրներին պատրաստ լինելու բանալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում