ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն առաջիկա օրերին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին։
Այցի հստակ ամսաթիվ չի նշվում։
Իր հերթին Daily Sabah պարբերականը հայտնում է, որ Էրդողանն օգոստոսի 21-ին այցով կուղևորվի Հորդանան՝ քննարկելու հարցեր, որոնք վերաբերվում են Սիրիայում, Իրաքում և Պաղեստինում տիրող իրավիճակներին։