Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

«Վառված» արձակուրդ

Երբ հայտարարվեց Կարեն Կարապետյանի եռօրյա արձակուրդի մասին, արդեն առկա էին անտառային հրդեհի առաջին վտանգավոր նշանները: Սակայն դա որևէ կերպ չազդեց Կարապետյանի ծրագրերի, ավելի շուտ՝ ժամանցի վրա, նույնիսկ այն դեպքում, երբ հրդեհի հետևանքները դուրս եկան շարքային աղետի շրջանակներից և ստացան քաղաքական դրսևորում՝ պահանջելով օպերատիվ կառավարում, ճգնաժամային մենեջերի հատկություններ, գործադիրի օղակների համակարգված աշխատանք:

Կարեն Կարապետյանն արձագանքեց միայն երեկ երեկոյան՝ ֆեյսբուքյան գրառումով, և, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Կարապետյանի երեկվա խոսքի միակ իմաստը Մեդվեդևին շնորհակալություն հայտնելն էր:

Այս լույսի ներքո ավելի ուշագրավ է դառնում օրեր առաջ Աստանայոմ կայացած Կարապետյան-Մեդվեդև հանդիպումը, որի ամենահիշարժան դրվագն այն էր, որ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ համաձայնեցնում էր վերջինիս հայաստանյան այցի ժամկետները:

Գրեթե համոզմունք է դառնում այն վարկածը, որ Կարապետյանը սպառել է իր իշխանական ամբիցիաներն ապահովելու քաղաքական (դրանք ի սկզբանե չեն եղել), տնտեսական ռեսուրսները և ապավինում է Մեդվեդևի «մոգական» աջակցությանը: Իհարկե, անհասկանալի է՝ այս ամենը Կարապետյանի՞ նախաձեռնությունն է, թե՞ մոսկովյան ինչ-որ շրջանակներ կարծում են, որ ժամանակն է «անվերահսկելի» Սարգսյանին փոխարինել ավելի «լսող» Կարապետյանով: Ամեն դեպքում չմոռանանք, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվում Սարգսյանի իշխանության արտաքին քաղաքականության արևմտյան շրջադարձի, Մոսկվայի հանդեպ դրսևորված անհավատարմության թեմաներով:

Անկախ ամեն ինչից՝ անտառային հրդեհների և երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի ֆոնին Կարեն Կարապետյանի փաստացի բացակայությունը և դրա հետևանքով առաջացած վակուումը վերացնելու նրա թիմի քարոզչական ջանքերը, մեղմ ասած, ադեկվատ չեն և որևէ աղերս չունեն քաղաքականության հետ: Երբ երկրի ղեկավարմանը հավակնող գործիչն իր ծննդյան օրը նշում է Մոսկվայում՝ Հայաստանի անտառային մոխրակույտի ֆոնին կերտելով «Մոսկվայի մարդու» իր կերպարը, սա խոսում է այն մասին, որ նրա պատկերացումները պետության, պատասխանատվության մասին գտնվում են մակերեսային մակարդակի վրա:

2011-ից հետո, ըստ էության, ոչինչ չի փոխվել, երբ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» եկամտաբեր երրորդական-չորրորդական գործի պատճառով թողեց Երևանի քաղաքապետի ազդեցիկ ու պատասխանատու պաշտոնը: Սա գործող վարչապետի արժեքային համակարգի, նրա ու Հայաստանի հոգևոր կապի բացակայության խոսուն դրսևորումն է, մի բան, որի ականատեսը դարձանք նաև վերջին օրերին:

Արձակուրդն Արցախում անցկացնելը միայն գովելի է, սակայն չի կարելի այն դարձնել անզուսպ, գավառական PR-ի առարկա՝ մանավանդ, որ դրա հետևանքով Կարեն Կարապետյանի անձը ոչ թե ասոցացվում է Արցախով ու անվտանգության խնդիրներով մտահոգ պետական պաշտոնյայի, այլ Արցախում սելֆիներ անող Հանրապետականի ջահելների հետ:

Անտառային հրդեհների «քաղաքական կրակն», անշուշտ, փորձելու է օգտագործել նաև Կարեն Կարապետյանը, սակայն ավելի տեսանելի է արտակարգ իրավիճակի օրերին նրա բացակայության հանգամանքը, որը շատ նման է չձևակերպված, փաստացի հրաժարականի:

Խոսրովի անտառի հրդեհը դառնալու է խորհրդանշական այն իրադարձությունը, որը «մոխրակույտի» է վերածելու նաև Կարապետյանի իշխանական հավակնությունները, մանավանդ՝ նա առաջին գործիչը չէ, որ «վառվում» է ռուսական հետքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում