«Աշխարհում ընդհանրապես այդպիսի աղետներ լինում են: Մի բան է մասնակցել վարժանքներին, մեկ այլ բան՝ դեմ առ դեմ հանդիպել շատ մեծ աղետի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը՝ զերծ մնալով գնահատել ԱԻՆ-ի աշխատանքը՝ կապված Խոսրովի արգելոցի հրդեհի հետ:
Նրա խոսքով՝ այդ դեպքերը ցույց տվեցին, որ ոչ թե ԱԻՆ-ը, այլ ընդհանրապես մեր համակարգը պատրաստ չէ. «Նշանակում է, որ դա ԱԻՆ-ի մեղքը չէ, այլ կառավարության: Օրինակ՝ մենք չենք տեսել առողջապահության նախարարությանը, որին ինչ-որ մեկը պարտադիր չէր, որ կարգադրեր: Դա նրանց պարտավորությունն է՝ նրանք պետք է առաջին իսկ վայրկյանից ինչ-որ բան կազմակերպեին: Չէ՞ որ մարդիկ կրակի դեմ էին պայքարում: Մենք չտեսանք նաև տարածքային կառավարման, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների հայտարարությունը»:
Ուստի մեր զրուցակցի համոզմամբ՝ մեր ուռճացված համակարգը չի աշխատում, որովհետև սա ոչ թե անհատների, այլ պատրաստված մարդկանց հարցն էր:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ Photolure-ի