Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Հրդեհը մարեց. Մնաց ՀՅԴ-ն

Խոսրովի արգելոցի հրդեհը մարել է, և այժմ իրադարձությունների զարգացումը անկասկած տեղափոխվում է քաղաքական դաշտ, թեև այն ակնհայտորեն արդեն այդ դաշտում էր՝ զուգահեռաբար: Այժմ հիմնական իրադարձություններն արդեն կծավալվեն այդ դաշտում:

Իրավիճակը բավականին բազմաշերտ է, և առնվազն առկա է եռանկյուն՝ բնապահպանության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, ոստիկանություն կամ իրավապահ համակարգ: Երկու նախարարությունները գտնվում են, այսպես ասած, պատասխանատվության առաջնագծում, իսկ իրավապահ համակարգը՝ պատասխանատվությունը սահմանելուն, այսինքն՝ սլաքը ուղղելուն՝ կախված թերևս քաղաքական զարգացումների տրամաբանությունից կամ ներիշխանական տրամադրություններից:

Բնապահպանության նախարարությունը դաշնակցական կոալիցիոն քվոտան է՝ Արծվիկ Մինասյանի դեմքով ներկայացված: Այստեղ, բացի ՀՅԴ քվոտա լինելուց, կա նաև Արծվիկ Մինասյանի առանձին խնդիրը, որն, ի դեպ, արտահայտվում է ոչ միայն Կարեն Կարապետյանի հետ հենց սկզբից չստացված հարաբերությամբ, երբ Մինասյանը դեռ էկոնոմիկայի նախարարն էր:

Բանն այն է, որ Մինասյանի հարաբերությունները ամենևին միարժեք չեն նաև հենց ՀՅԴ առաջնորդների հետ, և այստեղ ոչ բոլորն են, որ ընդունում են Մինասյանի կառավարությունում լինելը:

Ամենևին պատահական չէ, որ ՀՅԴ-ն կրթության ու գիտության նախարարի պորտֆելը պահեց, իսկ ահա Մինասյանին էկոնոմիկայի նախարարությունից բնապահպանություն տեղափոխելու հարցում այնքան էլ մեծ դիմադրություն ցույց չի տրվել: Ընդ որում՝ լավ իմանալով, որ բնապահպանությունը Հայաստանում թերևս ամենախոցելի ոլորտներից է, հաշվի առնելով այն հսկայական բիզնես շահերը, որոնք տարբեր հարթություններում շոշափվում են բնության հաշվին՝ սկսած անտառահատումից, մինչև հանքարդյունաբերական նախագծեր: Այդ ամենի պատասխանատվության առաջին գծում բնապահպանության նախարարությունն է, որը, սակայն, ստիպված է հարմարվել ընդհանուր համակարգային խաղի կանոններին, բայց միաժամանակ առաջին պատասխանատուներից մեկն է:

Ահա այդ առումով ՀՅԴ առաջնորդները փաստորեն բավական հանգիստ համաձայնեցին, որ Արծվիկ Մինասյանը էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվի մի նախարարություն, որը մի կողմից՝ առաջնային հարվածի տակ է, մյուս կողմից՝ «ձայն չունի»: Հետևաբար այստեղ կարող է առաջանալ ՀՅԴ-Կարեն Կարապետյան, այսպես ասած, փոխադարձ շահ՝ Արծվիկ Մինասյանի հարցում:

Պետք չէ բացառել նույնիսկ, որ ՀՅԴ ղեկավարությունն այդ հողի վրա փորձի ինչ-որ համաձայնությունների գալ Կարեն Կարապետյանի հետ՝ այն դեպքի համար, երբ նա 2018-ից հետո մնա վարչապետ և ամրապնդի իր դիրքերը: Իսկ այդ դեպքը, չնայած բազմաթիվ խնդրահարույց հանգամանքների, այդուամենայնիվ, անհավանական չէ և նույնիսկ քիչ հավանական չէ:

Համենայնդեպս, հետհրդեհային իրավիճակում բավականին հետաքրքիր պետք է լինի ՀՅԴ պահվածքը, թե ինչքանով է կուսակցությունը ակտիվություն ցուցաբերելու պատասխանատվության թիրախից իր նախարարին հնարավորինս հեռացնելու հարցում:

Հիմնական ներիշխանական շահառուները արդեն արտահայտվել են՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան: Երրորդը անկասկած ՀՅԴ-ն է՝ թե՛ որպես իշխող կոալիցիայի և կառավարության մաս, թե՛, առավել ևս, որպես պատասխանատու նախարարություններից մեկի, այսպես ասած, պորտֆելատեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում