ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ծրագրում են միջազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցել, ինչպես նաև պետական միջոցների հնարավոր հատկացումների դեպքում ձեռք բերել ավիացիա:
«Ռուսական ինքնաթիռը բավական արդյունավետ գործունեություն կատարեց ու կատարում է, բայց ասել, որ հրդեհը մարեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ չափազանցություն է»,- նկատեց նա:
ԱԻ փոխնախարարը ընդգծեց, որ հրդեհը հանգցնելու գործում դերակատարում են ունեցել թե՛ ինքնաթիռը, թե՛ ցամաքային ճանապարհով՝ 100-ավոր փրկարարները, քաղաքացիները, զինվորականները և ոստիկանները: «Այսինքն՝ եթե մենք ասենք, որ ձեռք կբերենք մի ինքնաթիռ, և բոլոր ռիսկերը կնվազեցվեն՝ դա ևս ոչ պրոֆեսիոնալ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: