Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Առաջին նշանները․ Ռուս-ամերիկյան սառը պատերազմի ցուրտ քամիները վաղ թե ուշ կհասնեն Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն օրերս «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայություններին հարցազրույց է տվել, որում շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը:

«Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»,- ասել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով, որ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին և ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել: Ընդ որում, Հոգլանդը նաև արձանագրել է, որ Ղարաբաղյան կարգավորումը այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են համագործակցել անգամ բարդ հարաբերությունների պայմաններում։

Արդյո՞ք Հոգլանդի վերջին նախադասությունը քաղաքական կոռեկտության դրսևորում է, թե՞ Վաշինգտոնն ու Մոսկվան իսկապես հակասություններ չունեն կարգավորման գործընթացում: Բարդ է հստակ պատասխան տալ այս հարցին, որովհետև առերևույթ երկու երկրների դիվանագետները կարծես թե աշխատում են համախոհության մթնոլորտում, մյուս կողմից՝ ռուս-ամերիկյան փոխվստահության մթնոլորտն այս պահին գտնվում է աննախադեպ ցածր մակարդակի վրա, ու նույն ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ երկու մայրաքաղաքներից հնչում են տրամագծորեն տարբեր շեշտադրումներ:

Հոգլանդն, ըստ էության, պնդել է Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, ինչի մասին պաշտոնական Երևանը հետևողականորեն խոսում է մեկ տարուց ավելի: Բաքուն դեռ պաշտոնապես չի արձագանքել Հոգլանդի հարցազրույցին, սակայն ակնհայտ է, որ առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանից ոչ պակաս, ընդդիմանում է նաև Մոսկվան, որովհետև ստատուս քվոյի պահպանման միջազգային երաշխիքների ստեղծումը տարածաշրջանային խաղաղության նախադրյալներ կստեղծի, ինչն անիմաստ կդարձնի ռուսական սպառազինության մատակարարումը հակամարտության կողմերին և առհասարակ կհարվածի հակամարտությունը մոնոպոլ կառավարելու Մոսկվայի ձգտումներին:

Այն, որ Ադրբեջանն արհամարհում է Վիեննայի պայմանավորվածությունները, մեծապես պայմանավորված է հենց Մոսկվայի աջակցությամբ: Արդյո՞ք պատահական էր, որ հենց Հոգլանդի հարցազրույցին հաջորդեցին Կրեմլին մոտ կանգնած փորձագիտական շրջանակների կարծիքները, որ ժամանակն է կարգավորման գործընթացը տեղափոխել Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթություն:

Գուցե Մոսկվայում համարում են, որ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները ամերիկյան «գծի» մեջ են, և որոշել են հերթական սեպարատ նախաձեռնությամբ ոչ միայն կանխել Վաշինգտոնի հնարավոր ակտիվությունը կարգավորման գործընթացում, այլ նաև շանտաժ անել Երևանին՝ նրա արտաքին քաղաքականության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով:

Ինչքանո՞վ է այս վարկածն իրական՝ պարզ կդառնա արդեն մեկ ամիս հետո, երբ հանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը, և հնչեն նրանց, ինչպես նաև միջնորդների պաշտոնական հայտարարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում