Saturday, 30 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Պետրոսյանի ցուցակը. Մեր մարզիչը կրկի՞ն գնում է ինքնասպանության

Օգոստոսի 15-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակեց այն 16 լեգեոներների ցուցակը, ովքեր հրավիրվել են սեպտեմբերի 1-ին Բուխարեստում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և սեպտեմբերի 4-ին Երևանում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումներին:

Առաջին հայացքից թվում է, թե հրավիրվածների ցուցակն օպտիմալ է, և մեր հավաքականը կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ Ռումինիային: Ավելին, մեր հավաքականի գլխավոր մարզիչը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին պարզաբանել է, թե ինչու չի հրավիրել պաշտպան Հրայր Մկոյանին և հարձակվող Էդգար Մանուչարյանին: Վերջիններիս ցուցակից դուրս մնալու պատճառը վնասվածքն է: Պետրոսյանը պարզաբանել է նաև, թե ինչու է այս անգամ հավաքական հրավիրել գերմանական «Յան Ռեգենսբուրգ» թիմի հարձակվող Սարգիս Ադամյանին: Մասնավորապես, Պետրոսյանը նշել է, որ ինքն անձամբ դիտել է Սարգիս Ադամյանի մասնակցությամբ մի քանի հանդիպումներ, և քանի որ Ադամյանն արդեն հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում ու խաղային մշտական պրակտիկա ունի, որոշում է կայացրել նրան հրավիրել հավաքական:

Մարտի 25-ին Հայաստան-Ղազախստան մրցավեճին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին, Պետրոսյանն ասել էր: «Ադամյա՞ն, ով է նա: Նա հանդես է գալիս Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի թիմում: Եթե նա բարձր որակներ ունի, ապա շանս ունի վերև բարձրանալու ու մեր ուշադրության կենտրոնում լինելու»,- նշել էր մեր հավաքականի մարզիչը:

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հարությունյանը, ծանոթանալով Պետրոսյանի ցուցակին և պարզաբանումներին, գրել էր. «Արթուր ջան, ում հրավիրել կամ չես հրավիրել՝ լավ ես արել, խի՞ ես արդարանում: Մարզիչը դու ես, մասնագետը դու ես, ոնց ճիշտ ես գտնում՝ էդպես էլ արա: Ախպեր, ուզում ես մեր թաղի Վալոդիկին խաղացրու, մենակ թե Ռումինիային կրի»:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մոնտենեգրոյի հետ հանդիպման նախաշեմին՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ էլ Պետրոսյանը պատասխանել էր «Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, որ Հայաստանի հավաքականի գյումրեցի մարզիչը անտեսում է Գյումրիի «Շիրակին»: Մասնավորապես, Մոնտենեգրոյի հետ խաղին Պետրոսյանը «Շիրակից» ոչ մի ֆուտբոլիստի չէր հրավիրել՝ չնայած, մեր կարծիքով, Վահան Բիչախչյանը, Ռոբերտ Դարբինյանն ու դարպասապահ Անատոլի Այվազովն արժանի էին տեղ գտնելու հավաքականի հայտացուցակում:

«Այո հրապարակումը կարդացել եմ: Վահան Բիչախչյանը 22 հանդիպման է մասնակցել, 4-ը՝ մեկնարկայինում. մարզիչները լավ ծրագիր են ընտրել: Անատոլի Այվազովը քիչ է խաղում: Ռոբերտ Դարբինյանը Գավաթի խաղարկության եզրափակչում շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց ինչու ոչ ամբողջ առաջնությունում: Ես իմ էությամբ գյումրեցի եմ, բայց հավաքականի գլխավոր մարզիչ եմ: Ինձ համար էական չէ, միայն թե ուժեղ ֆուտբոլիստ լինի: Չի կարելի. բոլորս հայ ենք, խոսքը Հայաստանի հավաքականի մասին է»,- ասել էր Պետրոսյանը: Միանգամայն սպառիչ պատասխան:

Իսկ թե ինչպես իրենց դրսևորեցին Պոդգորիցայում Պետրոսյանի հրավիրած ոչ գյումրեցի՝ խաղային պրակտիկայով հարուստ ֆուտբոլիստները՝ բոլորս տեսանք: Ու հիմա Պետրոսյանի ցուցակում չկա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջինս վստահ խաղ ցուցադրելով «Գանձասար-Կապանի» կազմում՝ հունիսին պայմանագիր էր կնքել Իրանի «Փարս Ջանուբի Ջամ» թիմի հետ: Պետրոսյանի 16 ֆուտբոլիստների ցուցակում ընդհանրապես չկա դարպասապահ:

Դա նշանակում է, որ Պետրոսյանի վերջնական ցուցակում տեղ կգտնեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող դարպասապահները՝ «Ալաշկերտի» ներկայացուցիչ Արսեն Բեգլարյանի գլխավորությամբ: Բեգլարյանը վերջին ամիսներին ուղղակի «փառահեղ» խաղ է ցուցադրում՝ խորտակելով թե՛ Հայաստանի ազգային հավաքականին և թե՛ «Ալաշկերտին»: Գրիգոր Մելիքսեթյանը փորձառու դարպասապահ է, և կարծում ենք՝ առաջիկա հանդիպումներին դարպասը նրան վստահելն ամենաօպտիմալ տարբերակը կլինի:

Չենք կասկածում՝ մեր դիտարկմանը Պետրոսյանը միանգամայն սպառիչ և գեղարվեստական պատասխան կտա նաև Ռումինիայի հետ հանդիպումից առաջ: «Մելիքսեթյանն Իրանում խաղային պրակտիկա չունի: Ունենք-չունենք մի Բեգլարյան ունենք և այլն, և այլն»,- կհայտարարի Պետրոսյանը:

Բուխարեստում Բեգլարյանին դարպասը վստահելը նշանակում է կրկին գիտակցաբար գնալ ինքնասպանության, ինչպես Պոդգորիցայում Մոնտենեգրոյի դեմ խաղում: Վերջին հույսը թերևս «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովն է, ով բազմիցս է հրավիրվել ազգային հավաքական, բայց այդպես էլ նորամուտը չի նշել: Նշենք, որ Այվազովը վերջին շրջանում կայուն խաղ է ցուցադրում և «փառահեղ ելույթներով» աչքի չի ընկնում: Այվազովի մասով էլ Պետրոսյանը և մեր փառապանծ որոշ մասնագետներ կասեն՝ «փորձված թանը անփորձ մածունի հետ չարժե փոխել», և նորից կվստահեն Բեգլարյանին:

Պետրոսյանին և մեր փառապանծ մասնագետներին ուզում ենք տեղեկացնել, որ փորձված թանը վաղուց արդեն թթվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում