Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը. Գյուղնախարար

Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Այս մասին, աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից  հայտնում են, որ մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10 հեկտարի վրա,  երրորդ տարում սպասում են ստանալ բերքի որոշակի քանակ, իսկ հինգերորդ տարում ակնկալում են լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով` Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է և չափազանց արդյունավետ:

Նա տեղեկացրել է նաև, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարևոր է և անհրաժեշտ:

Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու և դրանով իսկ մեծ եկամտաբերություն ապահովելու համար:

Այնուհետև Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մեծ Մասրիկ համայնք, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Վարդենիկ համայնքի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունում: Կազմակերպության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի տեղեկացմամբ` ձեռնարկությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսին և «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում խրախուսում է տարբեր բանջարատեսակների և խոտաբույսերի հավաքումը, չորացումն ու սառեցումը:

Նրա խոսքով` իրացման հետ կապված խնդիրներ չկան. արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, մնացածն արտահանվում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է հարևան տարածաշրջաններից մթերել այլ մշակաբույսեր, ընդլայնել տարածքները, ձեռք բերել նոր սառցարան և չորանոց: Նշել է նաև, որ ձեռնարկությունը հետաքրքրված է նաև  Գյուղատնտեսության նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրով, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել 3-10 մլն դրամ՝ 5% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով:

Ձեռնարկության առավել հաջողված նախաձեռնությունների շարքում Արտուշ Խաչատրյանը մատնանշել է մասնավորապես բրոկոլիի մշակումը և տեղեկացրել, որ 2018 թվականին նախատեսվում է մշակել նաև բրյուսելյան կաղամբ, որը հանրապետությունում ունի մեծ պահանջարկ:

Վարդենիկ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է համայնքապետերին, որի ընթացքում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Իր ելույթում նախարարը կարևորել է մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը, ինչը թույլ կտա ծրագրեր իրականացնել` ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: Իգնատի Առաքելյանը շեշտել է նաև խորհրդատվական համակարգի հզորացման և ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Իր հերթին մարզպետ Կարեն Բոթոյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքում  հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին, իսկ կարտոֆիլի բերքահավաքը կմեկնարկի մոտ մեկ ամսից: Նա նշել է, որ հետագայում նախատեսվում է Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ հիմնել նաև Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկոլիի մշակություն: Ըստ նրա` մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերը, մասնավորապես՝ մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը:

Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը նշել է, որ թեև մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաև այգեգործության զարգացման համար:

Անդրադառնալով աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը:

«Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, և եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,-նշել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում