Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

21-ամյա աղջիկը տեսագրել է սփյուռքահայի հետ իր սեռական ակտն ու շանտաժով 800 դոլար է շորթել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ավարտվել է Մարիամ Գ.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա Մարիամը  մեղադրվում էր շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի մարտի 23-ին Երևանի Ազատության պողոտայում գտնվող բնակարանում Մարիամը սեռական հարաբերություն է ունեցել սփյուռքահայ Արմեն Է.-ի հետ: Նա Արմենից գաղտնի իր բջջային հեռախոսով նկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը: Այնուհետև սպառնացել է այդ տեսագրությունը որպես Արմենին վարկաբեկող նյութ՝ ուղարկել Արմենի կնոջն ու հարազատներին, այն հրապարակել ավելի լայն լսարանի համար: Սպառնալիքը չիրականացնելու համար Մարիամը Արմենից պահանջել է 800 դոլար:

300 դոլարն Արմենը նրան է հանձնել նույն օրն ևեթ՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց:

Մնացած 500 դոլարը Մարիամն Արմենից պահանջել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ հեռախոսազրույցի ժամանակ, բայց Արմենը հրաժարվել է այդ գումարը նրան տալուց: Ավելին, տղամարդը դիմել է իրավապահներին: Ապրիլի 27-ին Արմեն Է.-ն ճանաչվել է քրեական գործով տուժող, իսկ մայիսի 3-ին Մարիամ Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Դատարանում Մարիամ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը հայտնել է, որ իրեն պատճառված վնասը ամբաստանյալի կողմից հատուցվել է, ինքը նրա նկատմամբ բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Մարիամը երիտասարդ է, ունի մշտական բնակության վայր, նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, խոստովանական ցուցմունքներ է տվել, ամբողջությամբ հատուցել է տուժողին պատճառած նյութական վնասը:

Դատարանն այս հանգամանքների համակցությունը բավարար է համարել՝ Մարիամ Գ.-ի արարքի հանրային վտանգավորության աստիճանի  նվազեցումն արձանագրելու համար:

Դատարանը միաժամանակ Մարիամ Գ.-ի վերաբերյալ արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով 20-ամյա Մարիամը մեղավոր էր ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել էր 400 հազար դրամ տուգանքի:

Ըստ այդ դատական ակտի՝ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Մարիամը ոստիկանությունում հաղորդում է տվել, թե նախորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Իրանի քաղաքացիներ Մոհամմադ Քազեմին ու Ասղար Քազեմին Երևանի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանում իր մազերից քաշելով ու ապտակելով՝ իր պայուսակից բացահայտ հափշտակել են 30 հազար դրամ:

Դատաքննությամբ հաստատվել է, որ Իրանի քաղաքացիներ Մոհամմադն ու Ասղարը նշված օրը իրենց հետ վիճաբանելու պատճառով իրենց վարձակալած բնակարանից դուրս են արել սեռական հարաբերություն ունենալու նպատակով այդ բնակարան հրավիրված Մարիամ Գ.-ին ու նրա ընկերուհուն: Այդ ընթացքում Մարիամին ծեծի չեն ենթարկել, նրա պայուսակից 30 հազար դրամ բացահայտ չեն հափշտակել:

Առաջադրված մեղադրանքում Մարիամ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Բայց նրա ընկերուհին՝ վկա Անահիտը, հայտնել է, որ դեպքի օրը Մարիամի հետ շրջել են Կենտրոնի խանութներում: Երբ հասել են Պուշկինի փողոցի խաչմերուկին, արագ սննդի կետ են նկատել, Մարիամն առաջարկել է մի բան ուտել: Նկատել են, որ քիչ հեռվում գետնին նստած՝ հաց են ուտում ակնհայտորեն պարսիկ երկու տղամարդ:

Մարիամը նրանց տեսնելով՝ պարսկերեն «հաճոյախոսել է», ասել է. «Քամակդ կսառի»:

Ըստ Անահիտի՝ Մարիամը հագել էր շատ կարճ կիսաշրջազգեստ՝ ցուցադրելով հաստ ու գրավիչ ազդրերը: Բարձրահասակ պարսիկին նա դուր է եկել, իրենց առաջարկել են գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Սկզբում Մարիամը շատ բարձր գին է պահանջել, պարսիկը սակարկել է: Արդյունքում պայմանավորվել են սեռական հարաբերություն ունենալ 20 հազար դրամով:

Գնացել են պարսիկների վարձակալած բնակարան՝ Նալբանդյան փողոց: Հյուրասիրվել են:

Բարձրահասակ պարսիկը Մարիամին առաջարկել է առանձնանալ սենյակում՝ սեռական հարաբերություն ունենալու համար:

Բայց հետագա զրույցի ընթացքում Մարիամը վատ է պահել իրեն, պարսիկը զայրացել է, իրեն ու Մարիամին ասել է՝ ռադ եղեք:

Մարիամն ու պարսիկը գոռգոռացել են իրար վրա: Ինքն էլ  է գոռգոռացել  պարսիկների վրա:

Պարսիկներն իրեն ու Մարիամին հրելով, քաշքշելով դուրս են վռնդել բնակարանից և փակել են բնակարանի դուռը:

Նրանց արարքը շատ վիրավորական է եղել իրենց համար, իրենք գոռգոռալով պահանջել են, որ նրանք դուռը բացեն:

Իրենց ձայների վրա հավաքվել են մի քանի կանայք, այդ թվում՝ բնակարանի տիրուհին: Մարիամն ասել է, թե պարսիկներն իրեն ծեծել են ու 30 հազար դրամ են գողացել իրենից:

Հաջորդ օրը Մարիամն իրեն հաղորդագրություն է գրել, թե պարսիկների դեմ բողոք է գրել ոստիկանությունում:

Վկա Անահիտը պնդել է, որ միջադեպի ժամանակ պարսիկներից ոչ ոք Մարիամին չի ծեծել, բացառությամբ՝ բարձրահասակ պարսիկի հասցրած մեկ ապտակից, նա էլ խփել է, որովհետև Մարիամը հայհոյել է նրան:

Պարսիկները ոչ մի վատ բան չեն արել: Եթե նրանք օրենք խախտած լինեին, Մարիամը նույն օրն անմիջապես կգնար ոստիկանություն: Պարսիկները գումար չեն հափշտակել: Եթե ինչ-որ բան հափշտակելու ցանկություն ունենային, կհափշտակեին Մարիամի թանկարժեք հեռախոսը կամ իր մոտ եղած մեծ գումարը: Մարիամի մոտ ընդհանրապես գումար չկար:

Քանի որ Մարիամը սուտ բողոք էր գրել պարսիկների դեմ, իրեն էլ ներքաշել էր դրա մեջ, ինքը խուսափել է, այլևս չի ցանկացել հանդիպել Մարիամին: Վերջինս իրեն ասել է, թե գործը փակված է:

Բայց ինքը ծանուցագիր է ստացել, որ ներկայանա հարցաքննության…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Մարիամը կատարել է սուտ մատնություն: Մարիամ Գ.-ն դատապարտվել է 400 հազար դրամ տուգանքի…

Վերոհիշյալ դատավճռի հրապարակումից մեկ տարի էլ չանցած՝ հրապարակվել է երկրորդ դատավճիռը, որով Մարիամը մեղավոր է ճանաչվել սփյուռքահայ տղամարդու նկատմամբ կատարած շորթման համար:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով հանդերձ հանցագործությունների կատարման ռեցիդիվ Մարիամ Գ.-ի վերաբերյալ, հնարավոր է համարել այս անգամ նրան իրական ազատազրկման չդատապարտել, ևս մեկ հնարավորություն տալ նրան…

Մարիամ Գ.-ն մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում