Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

«Նեմեցների» բեսպրեդելը կարող է վերանալ քաղաքական որոշման արդյունքում

Լրատվամիջոցներում Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների և 24-ամյա երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: Վերջինիս մարդիկ, ըստ տարածված լուրերի, վրեժխնդիր են եղել երիտասարդից այն բանի համար, որ նա հանդգնել է ընկերություն անել օլիգարխի ազգականուհու հետ: Լրիվ տեղավորվում է հայկական քրեաօլիգարխիայի մտածողության, թասիբի և նամուսի մասին պրիմիտիվ պատկերացումների մեջ:

Երկրում իսկական քրեական բում է, ու դրա պատասխանատուն դարձյալ քրեաօլիգարխիան է` հոռի բարքերով, գռեհիկ ուժի ֆետիշացման «մշակույթով», որն, ի վերջո, պարտադրվում է հասարակությանը, որովհետև հատկապես երիտասարդների համար հայաստանյան հաջողակի կերպարը հենց օլիգարխներն են, ովքեր փողով գնում են ամեն բան` մանդատ, պաշտոն, արտոնություն, դիպլոմ, նույնիսկ արժանապատվություն: Աղքատության և անհուսության հորձանուտում շնչասպառ մարդը երջանկության բանալին փնտրում է ամեն գնով հայթայթվող փողի մեջ, որովհետև հասկանում է, որ հենց դա է «Նեմեցների» ու «Լֆիկների» երջանկության և իր դժբախտության պատճառը:

Փողի փնտրտուքը մարդկանց հաճախ մղում է հանցագործության, կրակոցների, սպանության, որովհետև հենց այդ ճանապարհով են մեր պրովինցիալները դարձել «պարոններ» և օլիգարխներ: Կոնկրետ վերջին միջադեպն ուղղակիորեն է կապված Ռուբեն Հայրապետյանի անվան հետ ու, լավագույն դեպքում, պատասխանատվության են ենթարկվելու նրա շրջապատի մեկ-երկու թափթփուկներ, օլիգարխը չի արժանանա նույնիսկ հասարակական պարսավանքի, որովհետև ֆորմալ առումով չունի պետական կարգավիճակ: Խնդիրը դուրս է բացառապես իրավական հարթությունից, որովհետև հաճախ օլիգարխների բանդաների ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները գերազանցում են այն հնարավորություններին, որոնց տիրապետում են մեր իրավապահները: Հասել է կուլմինացիոն հանգրվանի, երբ Սերժ Սարգսյանը պետք է ընտրություն կատարի քրեաօլիգարխիայի ու պետության միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում