Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ո՞րն է «մետության» մերժման և իշխանության «և, և»-ի տարբերությունը

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծիք է հայտնել, թե իր համար միևնույն է՝ ՀՀԿ-ն ում կընտրի վարչապետի թեկնածու. «Հա, եթե ՀՀԿ-ն է նշանակելու, ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չեղավ, ուրիշ մարդ եղավ, և Սերժ Սարգսյանը շարունակեց մնալ կուսակցության ղեկավար և, այսպես ասած, ստվերային ղեկավարել երկիրը, ի՞նչ տարբերություն: Ի՞նչ տարբերություն, եթե բոլոր լծակները նորից իր ձեռքում են մնալու: Առաջիկայում միակ տարբերակը, եթե որևէ քաղաքական ուժ փորձի որևէ բան անել, դա կլինի այն պարագայում միայն, եթե լինի ժողովրդի պահանջ: Իսկ ես կասկածում եմ, որ այդ պահանջը կլինի, որովհետև բնակչության գերակշիռ մեծամասնությունն իր բողոքի իրավունքն արդեն իսկ վաճառել է»:

Գորգիսյանի կարծիքը ապագա վարչապետի հարցում լրիվ համարժեք է այն ընդդիմադիր կարգավիճակին, որն այսօր «Ելք»-ն ունի խորհրդարանում: Սա մի կողմից՝ ցույց է տալիս, որ խմբակցությունը ընդդիմադիր է ոչ թե անձին, այլ համակարգին, մյուս կողմից՝ ընդդիմադիր ռեսուրսը ոտնատակ չի անում ներիշխանական բազարներում:

Ամբողջ խնդիրն այն է, որ սա, գոնե առայժմ, ոչ թե «Ելք»-ի, այլ Գորգիսյանի մասնավոր կարծիքն է՝ ճիշտ այնպես, ինչպես այն, որ Արամ Սարգսյանը նպատակ է համարում Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը, կամ Սասուն Միքայելյանը նպատակահարմար է համարում Սարգսյանի վարչապետությունը, եթե պահպանվելու է ՀՀԿ-ի իշխանությունը:

Գորգիսյանն ասել է, թե իրենց մոտ ոչ թե տարակարծություն, այլ բազմակարծություն է: Սկզբունքորեն համաձայն չենք այս մոտեցման հետ, որովհետև ստացվում է՝ բոլոր սկզբունքային հարցերում՝ ապագա իշխանության, ԵՏՄ-ի, արտաքին կողմնորոշման հետ կապված, դաշինքում ըստ էության բացակայում է կոնսենսուսը: Եթե նշված հարցերի վերաբերյալ չկան հստակ դիրքորոշումներ, ապա ինչպե՞ս են դաշինքի առաջնորդները խոսում մեկ կուսակցություն դառնալու հեռանկարի մասին, կամ ինչպե՞ս է նույն Գորգիսյանը հասարակությանը մեղադրում վաճառվելու մեջ, եթե ընտրողներն իշխանությունների տասը հազար դրամները վերցրել են, որովհետև այլընտրանք չեն տեսել:

Հազիվ թե որևէ մեկը ավելի ընդդիմադիր շեշտադրումներով ելույթ ունենա, քան դա ժամանակին արել է Արշակ Սադոյանը, սակայն հաստատ դա չէ այլընտրանք դառնալու գլխավոր հատկանիշը, որովհետև այսօր պոտենցիալ «Արշակ Սադոյան» է, օրինակ, տաքսու վարորդների մեծամասնությունը:

Խնդիրն այն է, որ հասարակությունը հստակ չգիտի՝ եթե գնա «Ելք»-ի հետևից, արդյո՞ք նրա իշխանության պարագայում, օրինակ, Հայաստանը հեռանալու է ԵՏՄ-ից, թե՞ հարցը դարձյալ լղոզվելու է, որովհետև դաշինքը մերժում է «մետությունը»: Կամ՝ ո՞րն է «մետության» մերժման և իշխանության «և, և»-ի տարբերությունը: Սրանք հռետորական հարցեր չեն, այլ պահանջում են կոնկրետ պատասխաններ, որպեսզի հասարակությունը համարի, որ ընդդիմադիր որևէ ծրագիր ավելին արժե տասը հազար դրամից:

«Մետությունը» «Ելք»-ը պետք է բացառի հենց Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքում, որովհետև այս դեպքում բոլոր ճանապարհները տանում են դեպի քրեաօլիգարխիայի որջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում