Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանի մսամթերքի շուկայում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Մսամթերքի գները հետևողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 5.1 տոկոսով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մսավաճառները մսամթերքի գների բարձրացումը պայմանավորում են կերերի թանկ լինելու և հատկապես սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ միս են օգտագործում:
Մեկ այլ մսավաճառ մեզ հետ զրույցում նշեց. «Մսի գնի որոշողը գյուղացիներն են, մենք յոլա գնացող ենք»: