Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Ռուսաստանից կախվածությունը կկործանի Հայաստանի տնտեսությունը․ Արտաքին առևտուրը պետք է դիվերսիֆիկացնել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը մի ուղղության վրա կենտրոնանալու կուրս է վերցրել: Վերջին 6-7 տարիների միտումները ցույց են տալիս, որ այն մեծ թափով սլանում է դեպի հյուսիս՝ դեպի ԱՊՀ, ԵՏՄ կամ, որն ավելի ճիշտ է, դեպի Ռուսաստան: Ընդ որում այնպես չէ, որ այդ ուղղվածությունը սկիզբ է առել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Այն դեպի ՌԴ էր ուղղվել շատ ավելի վաղ, անգամ այն տարիներին, երբ Հայաստանն ակտիվորեն բանակցում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու շուրջ: Իհարկե, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո նույնպես ավելացել է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը: Եվ այդ առումով վիճակագրությունը հետաքրքիր պատկեր է բացահայտում:

Օրինակ՝ 2003թ. եթե ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում էր ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 35 տոկոսը, 2004թ.՝ 35․6 տոկոսը, 2007թ.՝ անգամ 38․4 տոկոսը, ապա 2010-ից սկսում է նվազել՝ հասնելով 32 տոկոսի, 2013թ.՝ 27․8 տոկոսը, իսկ արդեն անցած տարի՝ ընդամենը 24 տոկոս: Փոխարենը, զուգահեռաբար աճել է ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը: Եթե 2003թ. այն կազմում էր ընդամենը 20․9 տոկոս, 2004թ.՝ 21 տոկոս, 2006թ.՝ 28․5 տոկոս, ապա 2013թ.՝ 30 տոկոս, 2016թ.՝ 30․4 տոկոս: Հավելենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը նման դեպքերում ԵՏՄ-ն դեռ առանձին միավորում չի ներկայացնում, նման դեպքերում ավելի շուտ ԱՊՀ կառույցն է դիտարկում, որի մեջ մտնում են նաև ԵՏՄ անդամ երկրները:

Եվ հետաքրքիրն այն է, որ ԱՊՀ-ի դեպքում էլ ապրանքաշրջանառության հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Եվ ԱՊՀ-ի հետ առևտրաշրջանառության կառուցվածքում տարիների ընթացքում ավելանում է ՌԴ-ի մասնաբաժինը: Եվ մեր դեպքում թե՛ ԱՊՀ, թե՛ ԵՏՄ ասելով՝ պետք է հենց ՌԴ էլ հասկանանք: Այս դեպքում էլ, եթե, օրինակ, 2004թ. ՌԴ-ի մասնաբաժինը ՀՀ-ԱՊՀ առևտրի կառուցվածքում կազմում էր ընդամենը 12․9 տոկոս, որն ամբողջի մոտ 60 տոկոսն էր, ապա 2016թ. ԱՊՀ-ի հետ 30․4 տոկոս ծավալի մեջ ՌԴ-ի մասնաբաժինը կազմում է 26․9 տոկոս: Ընդ որում, ԱՊՀ-ում այս բևեռվածությունը միայն ՀՀ-ին չի վերաբերում, անդամ գրեթե բոլոր երկրները կամ հետխորհրդային հանրապետությունները միմյանց հետ զարգացած տնտեսական հարաբերություններ չունեն, նրանց հարաբերությունները որաշակի մակարդակի վրա են հիմնականում ՌԴ-ի հետ:

Այնուամենայնիվ, թվում է, թե արտառոց ոչինչ չկա, կարևորն այն է, որ ապրանքաշրջանառությունն ավելանա, հատկապես, որ այս տարի այն ավելացել է, և կարևոր չէ, թե որ երկրի կամ որ տնտեսական միավորման հետ այն կավելանա: «Չէի ասի, այդ հարցադրումը սխալ է: Առևտրաշրջանառությունը պետք է լինի դիվերսիֆիկացված, որպեսզի մի տարածաշրջանում խնդիրներ առաջանալու դեպքում միանգամից խնդիրների առաջ չկանգնես: Օրինակ՝ եթե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ավելի խիստ լինեն, մենք առևտրաշրջանառության լուրջ խնդիրներ կունենանք, քանի որ այդ շուկայից մեծ՝ մեկ քառորդով կախվածություն կա: Դա իր բացասական ազդեցությունը կթողնի մեր ամբողջ երկրի զարգացման ընթացքի վրա: Դա նույն էֆեկտն է, ինչ ժամանակին մեր տնտեսությունը 25 տոկոսով կախված էր շինարարությունից, ինչը հիմա իջել է 8-9 տոկոս, եթե ոչ ավելի քիչ»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Այնուամենայնիվ, ինչու է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը գնալով ավելանում: Խոշոր «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը ծանոթ է վերոնշյալ վիճակագրությանը և այն պայմանավորում է երեք հանգամանքով: «Նախ՝ տրանսպորտային ենթակառուցվածքի, մասնավորապես Վերին Լարսի մաքսակետի անցման դյուրացումը, փոխադրումների ժամկետների արագացումը, 24 ժամյա աշխատանքը, հերթերի վերացումը պայմանավորված թուրքական ավտոտրանսպորտի բացակայությամբ, մաքսային ձևակերպումների հեշտացումը: Երկրորդը՝ ՀՀ-ՌԴ-ՀՀ ավտոփոխադրումների արժեքի 40-50 տոկոս էժանացումը, որը պայմանավորված է վառելիքի էժանացմամբ, ավտոտրանսպորտի քանակի ավելացմամբ և ՌԴ ավտոտրանսպորտի ՀՀ-ում անխափան աշխատանքով: Եվ երրորդը՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում մաքսային ձևակերպումների անհամեմատ հեշտացումը, անգամ ոչ պրոֆեսիոնալ բիզնեսմեններին, հնարավորություն տվեց զբաղվելու առևտրով»,- բացատրում է Գ. Աղաջանյանը:

Մինչդեռ Վ. Խաչատրյանն այդ միտումն ավելի շատ տնտեսական երևույթներով է մեկնաբանում: Նրա ներկայացմամբ, նախ, հայկական ապրանքը ՌԴ-ում իրեն շատ ավելի լավ է զգում այն պատճառով, որ այնտեղ չկա եվրոպական շուկայի ուժեղ մրցակցությունն ու գործունեության պայմանների խստությունը: Եվ հատկապես ԱՀԿ-ին անդամակցելու արդյունքում ՀՀ ստանձնած որակական չափանիշների ազդեցության արդյունքում հայկական արտադրողները ոչ թե կատարելագործեցին իրենց արտադրանքի որակը, այլ այն ուղղեցին դեպի ՌԴ և ԱՊՀ: Հատկապես, որ ՌԴ-ն մոտ մեկ տասնամյակ ուշ անդամակցեց այդ կառույցին: Եվ երբ ՀՀ-ն անդամակցում էր ԵՏՄ-ին, մեր պաշտոնյաներն ու արտադրողներն արդարացնում էին այդ քայլը՝ խոստովանելով, որ, իսկապես, իրենք չեն կարողանում ապահովել եվրոպական չափանիշների արտադրանք: Իսկ հետխորհրդային տարածաշրջանում նման խնդիր չունեն: Ավելին, երբեմն անգամ մեղադրանքներ են հնչում, թե հայաստանցի արտադրողը չի ցանկանում գումար ծախսել և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել, որպեսզի բարձրացնի իր արտադրանքի որակը: Երբեմն այդ միջոցները չկան: Նույն մեր բեռնափոխադրողները շատ հաճախ դժգոհում են, թե գինի արտադրող մեր ընկերությունների գերակշիռ մասը երկու ապրանքականակ գինու դեպքում չեն կարողանում նույն որակը, համն ու հոտն ապահովել: Եվ արևմտյան նուրբ ճաշակ ունեցող գինի խմողը տարբերությունը զգալով՝ հաջորդ անգամ հայկական գինի չի գնի: Մինչդեռ ԱՊՀ-ում ու ՌԴ-ում նման ակնկալիկներ չկան: «Կա նման բան, որովհետև Եվրոպայում որակապես չենք կարող մրցակցել: Դա լուրջ խնդիր է»,- հաստատում է Վ. Խաչատրյանը:

«Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն»,- անցած շաբաթ ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:

Բայց մեր կառավարությունը, պետությունն իր կառույցներով չի էլ նպաստում որակյալ արտադրանք ունենալուն՝ առանձնապես չի պահանջում նման որակ, աչք է փակում որակի չափանիշների խախտումների դեմ և համապատասխան պայմաններ ստեղծելով՝ չի խրախուսում բարձր տեխնոլոգիաների ներդրմանը: Ավելին, մեր թե՛ արտադրողների, թե՛ պաշտոնյանների գերակշիռ մասը հիմնականում ռուսական արժեհամակարգի կրողներ են, թեև սիրում են Արևմուտքում հանգստանալ: Օրինակ՝ նույն վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրանց աչքին ու քիմքին ռուսական ստանդարտներն են սովոր, և նրանք դժվարությամբ են համակերպվում եվրոստանդարտներին, որքան էլ ընդունեն ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում