Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ինչո՞ւ ուշացավ «ԻԼ-76»-ը, եթե հայկական կողմը դեռ օրեր առաջ էր դիմել ՌԴ-ին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԻՆ-ը օրը սկսեց լավ լուրերով: Նախ՝ հայտարարվեց, որ Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, ապա այսօր վաղ առավոտից ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն անցել է գործի:

Ինչպես ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը հայտնեց armtimes.com-ին, առավոտյան՝ ժամը 7-ին, նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական կողմի հետ ուղղաթիռով օջախների հետազոտություն է անցկացրել, որոշվել է թե, որ օջախների վրա պետք է ջրալցում արվի, և «ԻԼ-76» ինքնաթիռը առաջին թռիչքն է կատարել:

Պարզվեց, որ ըստ նախնական ծրագրի, ինքնաթիռը երկու թռիչք կկատարի, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ այրվող տեղանքի վրա 40 տոննա ջուր կարող է լցնել: ԱԻՆ-ում չեն շտապում գնահատել, արդյոք այդ երկու թռիչքը բավարա՞ր է հրդեհը մեկուսացնելու համար, սակայն հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում երրորդ թռիչքը նույնպես չի բացառվում:

«Այս պարագայում կանխատեսում անելը մի փոքր դժվար է: Երկու թռիչքը կանեն, արդյունքներից կհասկանանք՝ էլի թռիչք կլինի՞, թե՞ լոկալ, տեղային աշխատանքներով պետք է մարել կրակը: Ջրալցումից հետո, ամենայն հավանականությամբ, մի հատ էլ հետախուզական թռիչք կանեն, որպեսզի հասկանան, թե օջախներն ինչ վիճակում են»,-Armtimes-ի հետ զրույցում ասում է Գնդոյանը (երրորդ թռիչքն արդեն կատարվել է):

Մինչ այդ Սերժ Սարգսյանը մեծ խորհրդակցություն է անցկացնում նախարարությունների և տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու իրավիճակը:

Ի դեպ, երեկ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել: Մասնավորապես, երեկ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Սարգսյանին զեկուցում էր իրավիճակը, ինչպես նշված է նախագահական կայքում՝  «հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ»:

Ստացվում է, որ Հայաստանի կողմը դեռ օրեր առաջ է դիմել Ռուսաստանին այդ խնդրանքով, սակայն ինքնաթիռը տեղ հասավ միայն երեկ երեկոյան:

Եթե սույն ինքնաթիռի թռիչքների արդյունքում Խոսրովի արգելոցում բռնկված և Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս հասցրած հրդեհը մեկուսացվի, կմնա միայն ափսոսալ, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ԱԻՆ-ի խնդրանքին ավելի օպերատիվ չի արձագանքել, և հրդեհը բռնկվելու հաջորդ օրն իսկ ինքնաթիռը չի տրամադրել: Այդ դեպքում, իհարկե, վնասի ծավալներն էականորեն փոքր կլինեին:

Իսկ եթե օգնության հասած ինքնաթիռն էլ չկարողանա մարել կրակը, ապա մնում է հուսալ, որ այսօր և վաղը կանխատեսվող անձրևը հորդառատ կլինի և առավել ինտենսիվորեն կտեղա հատկապես Խոսրովի արգելոցի այրվող հատվածների վրա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում