Քիչ առաջ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի սուպերմրցաշարի չորրորդ տուրի Արոնյան-Կասպարով պարտիան: Լևոն Արոնյանը խաղալով սպիտակ ֆիգուրներով՝ չկարողացավ առավելության հասնել աշխարհի 13-րդ չեմպիոնի նկատմամբ:
Կողմերը կիսեցին միավորը: Արոնյանը հինգ միավորով այս պահին շարունակում է մնալ առաջատարների խմբում: