Civil Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանը մտադիր է նոր ռազմական կոնտինգենտ ուղարկել Աֆղանստան։ Այս մասին հայտնի դարձավ Հռոմում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի միջև կայացած հանդիպումից հետո։
Ենթադրվում է, որ Վրաստանն Աֆղանստան կուղարկի նվազագույնը մեկ գումարտակ։ Խոսքը նվազագույնը 625 զինծառայողի մասին է։ Եթե դա տեղի ունենա, ապա Վրաստանը կգլխավորի Աֆղանստանում ռազմական կոնտինգենտ ունեցող և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների ցանկը՝ գերազանցելով ներկայիս առաջատար Ավստրալիային, որն Աֆղանստանում ունի 1550 զինծառայող։
Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում ընդգրկվել է 2009 թվականին: Ներկա դրությամբ Աֆղանստանում են գտնվում 950 վրացի խաղաղապահներ: Ի դեպ, մայիսի 27-ին Աֆղանստանում զոհվեց 8-րդ վրացի զինծառայողը։