Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Եկեղեցական ապտակ Վահրամ Բաղդասարյանին

ՀԱԵ Գուգարաց թեմը մտահոգություն է հայտնել Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հորդորում մասնավորապես ասված է. «Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր և ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի»: Եթե կողմնակի մարդ կարդա այս հայտարարությունը, թերևս, այն նույնիսկ բնական համարի, որովհետև եկեղեցին, ի վերջո, կոչված է հոգևոր մասունքների պաշտպանությանը:

Բայց հայաստանյան իրականությանը քաջածանոթ մարդկանց մոտ առաջանում են մի քանի հարցեր: Նախ` Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքը շահագործելու նպատակ ունի մի ընկերություն, որը փաստացի պատկանում է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` մի մարդու, որը շարքային կարգավիճակ չունի իշխանության մեջ: Մյուս կողմից` մեզանում եկեղեցին գրեթե երբեք չի հակադրվում իշխանությանը` նույնիսկ երկրի համար բախտորոշ հարցերում: Նույնիսկ կարելի է պնդել, որ հոգևոր վերնախավն ինչ-որ առումով սերտաճած է երկրի քաղաքական-տնտեսական էլիտային: Նույն Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը` անտեսելով իր հոգևոր կարգավիճակը, Վանաձորի անցյալ տարվա ընտրությունների ժամանակ բացահայտ իշխանահաճո կեցվածք էր որդեգրել:

Այսօր արքեպիսկոպոսը մարտահրավեր է նետել ՀՀԿ-ի և մարզի ազդեցիկ դեմքերից մեկին` տալով շատ խիստ գնահատականներ: «Այսօր, հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը: Դեմ չենք մեր հայրենիքի զարգացմանն ու պայծառությանն ուղղված ազգօգուտ ծրագրերի իրականացմանը, սակայն ոչ սրբություններն ու հոգևոր-մշակութային արժեքների կործանման հաշվին»,- կարդում ենք նրա հորդորում: Գուգարաց թեմից առաջ` Վահրամ Բաղդասարյանի «ոսկու տենդին» հեգնական, արհամարհական արձագանք էր տվել Լոռվա մարզպետը: Այս բոլոր հայտարարությունները մի շղթայի տարբեր օղակներ են և, ըստ էության, արտահայտում են Հայաստանի բարձրագույն իշխանության բացասական վերաբերմունքը Բաղդասարյանի բիզնես նախաձեռնությանը:

Բաղդասարյանը լռում է: Մի կողմից` նա չի կարող բացահայտ պաշտպանել իր բիզնես շահերն Արդվիում, որովհետև սկանդալի առաջին օրերին հրաժարվել է, թե հանքը պատկանում է իրեն, մյուս կողմից` գոնե կարող է բոլորից պահանջել, որպեսզի այս պատմության մեջ չշահարկվի իր անունը: Սակայն Բաղդասարյանը նույնիսկ դա չի անում, իսկ նրա լռությունը նույնիսկ հասկանալի է, որովհետև փորձառու պատգամավորը հասկանում է, որ եթե այսօր «կարմիր լույս» են վառում նրա բիզնեսի առաջ, ապա վաղը, նույն կերպ կարգելվի նրա մուտքը էլիտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում