Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Իսրայելին պետք չէ վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ցանկացած պահի կարող եք զենք գնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

– Պարոն Էսկին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները: Նշվում է, որ Ադրբեջանում իսրայելական այդ ընկերության պատվիրակությանն առաջարկել են ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, ինչից հետո ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն   ինքն է  ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը։

Ծանոթ  եմ այդ թեմային։ Իսրայելում օրենք կա, որ ոչ ոք իրավունք չունի մասնակցելու այդօրինակ ռազմական գործողությունների։ Ոչ մի իսրայելական ընկերություն, անկախ նրանից՝ մասնավոր է, թե պետական, իրավունք չունի նման բան անելու՝ նույնիսկ եթե Ադրբեջանը պաշտոնական խնդրանք հղի։ Մենք Հայաստանի հետ ոչ մի հակամարտություն չունենք, ոչ մի ընկերություն դրա մասնակիցը չի դառնա, ավելին՝ ինչպես արդեն նշեցի, դա քրեական հանցագործություն է։

Այն, ինչ տեղի է ունեցել, եղել  է ադրբեջանական կողմի խնդրանքը, եղավ հրապարակում, որ ուզում էին ցուցադրական կերպով խփել հայկական դիրքերի ուղղությամբ, բայց Իսրայելի կողմից մերժվել է այդ խնդրանքը՝ ես այդպես գիտեմ։  Հիմա, ինչպես գիտեք, որոշակի բարդություններ են առաջացել Ադրբեջանի և Իսրայելի միջև դրա պատճառով։ Կրկնում եմ՝ Իսրայելում օրենք կա, որ դա թույլ չի տալիս։ Նույնիսկ եթե Ադրբեջանի ամենաբարձր մակարդակի պաշտոնյաները դա խնդրեն։ Հիմա առաջացել է  այդ կոնֆլիկտը, ադրբեջանական կողմը ուզեցել է, որ Իսրայելը  դրա մասնակիցը դառնա, բայց այդ մասնակցությունը չի եղել ու չի էլ լինի։ Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացում Իսրայելը մասնակցություն չի ունեցել և չի էլ ունենա։

Իսրայելը հիմա հակառակը՝ լավացնում է հարաբերությունները Հայաստանի հետ, օրերս մեր նախարարն էր այդտեղ. այդ բլոր հարցերը քննարկվել են (Հայաստանում էր  Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին-խմբ.)։  Հիմա Իսրայելի և Հայաստանի միջև երկխոսություն է տարվում, իհարկե՝ այդպիսի միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում, բայց Հայաստանի հետ հարաբերությունների վատացում մեզ բոլորովին անհրաժեշտ չէ։ Մենք հիմա իսկապես փորձում ենք զարգացնել հարաբերությունները և ոչ հակառակը։

– Հարաբերությունները կարող են լավանալ այն աստիճան, որ Հայաստանը Իսրայելից էլ զենք գնի, և որոշակի այլընտրանք ստեղծվի ռուսական զենքին։

– Հայաստանը միշտ էլ կարող էր Իսրայելից զենք գնել, ուղղակի չի ցանկացել։ Զենք վաճառել-գնելը զուտ կոմերցիոն բնույթ ունի։ Ռուսաստանը Ադրբեջանին երեք անգամ ավելի  շատ զենք է  վաճառում, քան Իսրայելը։ Ի դեպ՝ դա այն Ռուսաստանն է, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու անվտանգության երաշխավորն է։ Իսրայելը Ադրբեջանից նավթ է  գնում ու դրա փոխարեն զենք վաճառում. դա զուտ առևտուր է։ Իսրայելը ոչ մի նոր զենք չի վաճառում, այնպիսի զենք, որին հակազդեցություն չկա։ Աշխարհում զենքի շուկան բաց է։ Ես կարող եմ նույնիսկ հղում անել ձեր պաշտպանության նախարարի տեղակալի խոսքերին՝ առ այն, որ Իսրայելը մեզ առաջարկել է անօդաչու սարքեր, բայց մենք չենք գնել։ Հայաստանն իրավունք ունի գնելու կամ չգնելու զենք, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա մեր և Ադրբեջանի միջև դրանք այդպես էլ չզարգացան, դիվանագիտական հարաբերություններ չունենք։  Իսրայելում մինչ օրս նույնիսկ Ադրբեջանի դեսպանատուն չկա։ Իրենց հետ շատ լավ առևտրային հարաբերություններ ունենք, բայց քաղաքական հարաբերությունները բավականին սառն են։ 25 տարվա մեջ Ադրբեջանը նույնիսկ դեսպանատուն չի ուզեցել այստեղ ունենալ, դա շատ ոչ բարեկամական մոտեցում է։ Ադրբեջանը հետևում է Թուրքիայի քաղաքականությանը, որը ևս Իսրայելի նկատմամբ թշնամական է։ Մենք տեսանք նաև, թե ինչպես Ադրբեջանի նախագահն անձամբ ընդունեց հայտնի ռուս նացիստ Պրոխանովին։ Այդ մարդու հետ երբ հանդիպում է  Ադրբեջանի նախագահը, իհարկե՝ դա չի կարող չտխրեցնել մեզ։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին զենք գնել նաև Իսրայելից։

– Այդ հարցը Հայաստանին պետք է ուղղել, այն, ինչ որ ես ասեմ, կոմպետենտ չի հնչի։ Հայաստանը կարող է Իսրայելից զենք գնել, ու ես արդեն ասացի, որ ձեր պաշտպանության փոխնախարարը ասել է, որ բոլոր այդ անօդաչու սարքերից, որ ունի Ադրբեջանը, Հայաստանն էլ կարող է գնել, բայց չի ցանկացել։ Երևի ձեր փորձագետները կարծում են, որ ռուսական զենքն ավելի էֆեկտիվ է, դրա համար էլ ռուսականն են գնում։ Իսրայելը պատրաստ է զենք վաճառել, և դա նորություն չէ։

– Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի դեպքում, կարծում եք, Իսրայելը  կշարունակի՞ չեզոք դիրք ունենալ, թե՞ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները կարող են այլ բան թելադրել։

Իհարկե, կպահպանի չեզոքություն։ Իսրայելը ոչ մի կերպ չի մասնակցի այդ հակամարտությանը։ Ադրբեջանը հետաքրքիր է Իսրայելին Իրանի հետ մոտ լինելու պատճառով և որպես առևտրային գործընկեր։ Ես արդեն նշեցի՝ Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատել չենք կարողացել։ Իրենք մուսուլմանական աշխարհն են երբեմն մեջբերում, այո՛, կան մուսուլմանական, արաբական երկրներ, որոնց հետ Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունի, օրինակ՝ Եգիպտոսը։ Եգիպտոսի հետ շատ լավ դիվանագիտական, ռազմական հարաբերություններ ունենք։ Բայց, օրինակ, Ադրբեջանի հետ կան միայն մի քանի ուղղություններ, որոնց մասին ես  արդեն նշեցի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում