Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

16 լեգեոներներ ովքեր հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Դավիթ Մանոյան  «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան,  «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

ՀՖՖ պաշտոնական Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտնել է, որ Հրայր Մկոյանը և Էդգար Մանուչարյանն այս անգամ չեն հրավիրվել հավաքական վնասվածքների պատճառով: Մեկնաբանելով երկար ընդմիջումից հետո Սարգիս Ադամյանին ազգային հավաքական հրավիրելու փաստը՝ Պետրոսյանը նշել է, որ հավաքականի մարզչական շտաբը հետևում է բոլոր ֆուտբոլիստներին, ինքն անձամբ դիտել է Սարգիս Ադամյանի մասնակցությամբ մի քանի հանդիպումներ և քանի որ Ադամյանն արդեն հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում և խաղային մշտական պրակտիկա ունի, որոշում է ընդունել նրան հրավիրել հավաքական: Պետրոսյանը նաև հավելեց, որ հավաքականի մարզչական շտաբը հետևում է Գեղամ Ղադիմյանի ելույթներին, նրան համարում է հավաքականի թեկնածու, ուղղակի այս անգամ նպատակահարմար են գտել հրավիրել հենց այս  «լեգեոներներին», քանի որ խաղերի հայտացուցակում տեղ գտնող ֆուտբոլիստների թիվը սահմանափակ է:

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում