Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը ԵՄ-ի հետ Հայաստանի նոր փաստաթղթի ստորագրումը խոչընդոտող քայլ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային հարաբերությունների փորձագետ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

– Պարոն Իգիթյան, Ռուսաստանից վերջերս նորից բարձրացվեց ԵՏՄ-ում միասնական արժույթ ներդնելու հարցը: Ընդ որում, խոսում են ռուբլին միասնական դրամական շրջանառու միջոց դարձնելու մասին: Առաջիկա տարիներին որքանո՞վ է դա հավանական:

– 20-25 տարի առաջ, երբ ստեղծվեց ԱՊՀ-ն, խոսում էին ԽՍՀՄ ռուբլին որպես ընդհանուր արժույթ պահելու մասին: Այդ խոսակցությունները նման են դրան: Դա, իհարկե, անհնար է: Հատկապես այսօր: Ընդ որում ԱՊՀ-ն քաղաքական, տնտեսական, ֆինանսական առումով ավելի հզոր ու տրամաբանական կառույց էր, քանի որ այն ԽՍՀՄ-ի շարունակությունն էր, անդամ երկրները բնական ձևով շարունակում էին նախորդ կապերը: Իսկ ԵՏՄ-ն տնտեսական տեսանկյունից արհեստական կառույց է, իսկ նման պահանջները մի երկրի քաղաքական նկատառումներն են: Իսկ ԵՏՄ-ն տնտեսապես չկայացած կառույց է: Անգամ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունն անհամեմատելի փոքր է, քան թե ԵՏՄ-ից դուրս այլ երկրի հետ:

– Բայց առևտրաշրջանառության ծավալը ՌԴ-ի հետ է մեծ:

– ՌԴ-ի հետ ՀՀ-ն մինչև ԵՏՄ-ն էլ ունեցել առևտրի մեծ ծավալ և կունենար, եթե ԵՏՄ-ն չստեղծվեր: Իսկ այդ ծավալը բնական չէր և պայմանավորված էր նաև այնպիսի ծրագրերով, ինչպիսիք էին «Գույք պարտքի դիմաց»-ը, քաղաքական նկատառումներով երկաթգիծը, էներգետիկ համակարգը, կապը սեփականացնելը: Օրինակ, ԵՏՄ անդամ Ղազախստանն ու Բելառուսն էլ մեծ առևտրաշրջանառություն չունեն: Իսկ եթե համեմատենք ԵՄ-ում եվրոյի ներդրման հետ, ապա այնտեղ խոր և երկար գործընթաց էր գնում, մինչ այդ ԵՄ անդամ երկրների առևտուրը բավականին մեծ էր, այնուամենայնիվ, եվրոն դժվարությամբ մտավ, ու դեռ ոչ բոլոր երկրներն են այն ընդունել: Իսկ ինչ վերաբերում է ռուսական ռուբլին ԵՏՄ միասնական արժույթ դարձնելուն, ապա դրանք ավելի շուտ քաղաքական հայտարարություններ են, քան թե իրատեսական նպատակներ, քանի որ դրա համար առանձնապես տնտեսական հիմք չկա:

– Որպեսզի ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքն ընդունելի լինի, այդ երկիրը պահանջեց ռուսերենին մեր երկրում պետական լեզվի կարգավիճակ տալ: Քաղաքական ի՞նչ զիջում էր թաքնված այս պահանջի հիմքում:

– Եթե ՌԴ-ն որպես առանձին երկիր ընդուներ օրենք, որով պահանջեր, որ իր տարածքում ցանկացած օտարերկրյա քաղաքացին ունենար ռուսական նմուշի վարորդական իրավունք, ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ: Եվ եթե հիշենք հայտարարությունների մակարդակը՝ ընդհուպ մինչև խորհրդարանի նախագահի պահանջը վերջնագրի տեսքով, ապա իմպերիան վերականգնելու ամբիցիաներ են իհայտ գալիս:

– Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն նորի՞ց կխոչընդոտի աշնանը սպասվելիք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրմանը:

– Ամեն օր էլ կան այդ խոչընդոտները: ԵՏՄ-ի փաստաթղթերը շատ հաճախ խոչընդոտում են ՀՀ արտաքին առևտրի իրականացմանը: Դրանք չեն նպաստում անգամ ԵՏՄ-ի ներսում ֆինանսատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այնպես որ չի բացառվում, եթե ՌԴ-ն ինչ-որ պահի ՀՀ-ի նկատմամբ նորից ճնշում գործադրի: Թեկուզ այն հանգամանքը, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, դա էլ կարող է ճնշումներից մեկը լինել:

– Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն մեզ հետ փակ սահմանի քաղաքականություն վարող և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային С-400 տիպի ժամանակակից գերհզոր զինատեսակ է վաճառում: Հայաստանը չպե՞տք է զգուշանա նման հարաբերություններից:

– Նախ պետք է դիտարկել ՌԴ-Թուրքիա վերջին 3-4 տարիների հարաբերությունների պատմությունը, թե ինչու նրանք թշնամացան, հետո բարեկամացան: Դա պայմանավորված է նրանով, որ այդ ամբողջ պատժամիջոցները, որոնք օգտագործվում են նրա հանդեպ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա և անեքսիա օգտագործելու պատճառով, հանգեցրին նրան, որ աստիճանաբար դառնում է իզգոյ երկիր: Եվ այն հանգամանքը, որ Հայաստանը, Զիմբաբվեն ու Հյուսիսային Կորեան փորձում են պաշտպանել ՌԴ-ին ինչ-որ հարցերում, չի օգնում այդ երկրին իզգոյ չլինելու հարցում: Իսկ եթե հետևենք, թե տարածաշրջանում ինչ է անում Թուրքիան, Էրդողանի կոնֆլիկտը միջազգային հանրության՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու հարևանների հետ մեկուսացնում են նաև Թուրքիային, ապա ակնհայտ կդառնա, որ երկու մեկուսացված երկրները փորձում են համագործակցել: ՌԴ-ն ուզում է օգտագործել այս իրավիճակն ու Թուրքիային մոտ բերել, որ տարածաշրջանում դաշնակից ունենա, քանի որ Սիրիան արդեն թույլ է, և հետո այլևս հուսալի չէ ՌԴ-ի համար: Իսկ մեզ համար վտանգավոր է ոչ միայն ռազմական տեսանկյունից հզոր և հզորացող Թուրքիայի նման հարևանը, այլ որ այդ երկիրը դադարում է քաղաքակիրթ լինելուց: Դա վերաբերում է նաև ՌԴ-ին: Դա ևս մի ապացույց է, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն՝ որպես ՀՀ անվտանգության երաշխիք, կարող են չգործել, եթե հանկարծ Թուրքիայից մեզ վտանգ սպառնա: ՌԴ-Թուրքիա հարաբերություններն ավելի բարեկամական են, քան թե ՌԴ-ՀՀ հարաբերությունները:

– Չինաստանը Հարավային Կովկասում ակտիվության քայլեր է անում: Դա ի՞նչ կարող է նշանակել ընդհանրապես տարածաշրջանի համար և մասնավորապես ՀՀ-ի համար:

– Չինաստանի վերջին ժամանակի զարգացումներն այդ երկրին դարձնում են միջազգային առանցքային խաղացող անկախ այն հանգամանքից, որ ցանկանում է տարածաշրջանում ընդլայնել իր ներկայությունն ու ՀՀ-ում մեծ դեսպանատուն կառուցել: Ես տեսնում եմ Չինաստանի աճող ազդեցությունը տարբեր տարածաշրջանում, այդ թվում և մեր տարածաշրջանում: Չինաստանը պարզապես մի երկիր է, որն իր քաղաքական հնարավորություններով ցանկանում է ազդել աշխարհի հիմնական երևույթների վրա: Թեկուզ այն հանգամանքը, որ Չինաստանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և գնալով ավելի ակտիվորեն է օգտագործում իր վետոյի իրավունքը, նշանակում է, որ այդ երկիրը ոչ միայն տնտեսական հրաշքի է ուզում հասնել, այլ ձգտում է քաղաքական ազդեցության:

– Եթե Չինաստանը կարողանա այս տարածաշրջանում ազդեցություն ձևավորել դրանից բխող բոլոր հետևանքներով, դա ՀՀ-ի համար ի՞նչ նշանակություն կունենա:

– Դժվար է ասել: Օրինակ՝ ՌԴ-ի ազդեցությունը որ ուժեղացել է, լա՞վ է, թե՞ վատ: Շատ հաճախ մեզնից է կախված, թե գերտերությունն ինչ ազդեցություն կունենա մեր երկրի վրա, ու ոչ թե նստել ու մտածել, թե երբ և ինչպես մի մեծ երկիր կգա տարածաշրջան և օգտագործելով պատմական բարեկամական կապերը՝ կգործի մեր օգտին: Դիվանագիտությունը, միջազգային քաղաքականությունը, նաև երկրի ներքին մոդելն անընդհատ պետք է զարգանան: Եվ ամեն ինչ կախված է Հայաստանից: Ինչ ունի ՀՀ-ն տալու նույն ԱՄՆ-ին, ԵՄ-ին կամ Չինաստանին: ՀՀ դիվանագիտությունը բավականին թույլ է: Դուք հարց եք տալիս, թե ՌԴ-ն կարո՞ղ է խոչընդոտել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը: Պատասխանը հենց ձեր հարցում կա՝ ՀՀ-ն չի պայքարում իր շահերի համար այնպես, որ այլ երկրները չխանգարեն նրա քայլերին:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում