«Անժի» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է գլխավորի Մոսկվայի Արարատը։
«Արարատի» փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը հաստատել է Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Արարատի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին տեղակությունը։ Ըստ ռուսական աղբյուրների 50-ամյա մարզիչը այսօր առավոտյան ժամանել է «Արարատ» ակումբի գրասենյակ, որտեղ քննարկվել են հավանական համագործակցության մանրամասները։ Հիշեցնենք, որ «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը օգոստոսի 12-ին հրաժարական էր ներկայացրել։
Հունիսի 30-ին «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը ընտանեկան խնդիրների պատճառով հրաժարական էր տվել։