«Թալիբան» արմատական շարժումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկել բաց նամակ՝ Աֆղանստանից զորքերը լիովին դուրս բերելու կոչով։ Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը։
Ավելի վաղ USA Today-ը՝ հղում անելով Blackwater պահնորդային ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսին, գրել էր, որ Սպիտակ տունը դիտարկում է Աֆղանստանում ԱՄՆ գործունեության մեծ մասը մասնավոր կապալառուներին փոխանցելու պլանը։ Պարբերականի տվյալներով՝ պլանը գտնվում է դիտարկման փուլում, չնայած ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Հերբերտ Մաքմաստերի և ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյսմ Մետիսի մտավախություններին։
Նամակում «Թալիբանը» հայտարարում է, որ բռնությունը երկրում անմիջական կապ ունի օտարերկրյա զորքերի ներկայության հետ։ «Թալիբանը» նաև մեղադրում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Աֆղաստանը կործանելու մեջ, ինչը դարձրել է երկիրը անվտանգության, տնտեսության ու կառավարման առումով վատագույններից մեկը։