Վրաստանը Հայաստանին պարտք է 11 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Business Грузия-ն:
Վրաստանի արտաքին պետպարտքը և պետական երաշխիքի տակ վերցված վարկերը 2017 թվականի հուլիսի 31-ի դրությամբ կազմել են 4,9 միլիարդ դոլար:
Վրաստանի պետպարտքը Ադրբեջանին կազմում է 9 միլիոն 342 հազար դոլար:
Ինչ վերավերվում է Գերմանիային, Վրաստանը նրան պարտք է 284 միլիոն դոլար, Ճապոնիային՝ 208 միլիոն դոլար, Ֆրանսիային՝ մոտ 114 միլիոն դոլար։
Թուրքիային և Ռուսաստանին Վրաստանի պետպարտքը, կազմում է համապատասխանաբար 18 միլիոն և 75 միլիոն դոլար: