Այսօր Բաքվում կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 4-րդ փուլի «Ղարաբաղ»-«Կոպենհագեն» առաջին հանդիպումը:
Ադրբեջանի չեմպիոնի հաջողությամբ ոգևորված «Voice of Azerbaijan» հեռուստանախագծի ղեկավար Շաքիր Էմինբեյլին «Կոպենհագենի» հետ հանդիպմանն ընդառաջ վերափոխել է Չեմպիոնների լիգայի խաղարկության հայտնի օրհներգն, այն համեմելով ադրբեջանական մուղամով:
Ըստ ադերեջանական լրատվամիջոցների այսօր խաղից առաջ հնչելու է հենց մուղամով համեմված օրհներգը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպայում: Մասնավորապես, ֆուտբոլասերները ձայրացած են, որ ադրբեջանցիներն իրեց իրավունք են վերապահել պղծել օրհներգը և այն հնչեցնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
ՈւԵՖԱ-ն ադրբեջանցիների նախաձեռնությանը դեռևս չի արձագանքել: