Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Հայաստանը Ռուսաստանի գաղութը չէ, եթե «Սասնա ծռեր»-ը ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումներ են ունեցել՝ թող այդպես էլ ասեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

-Պարոն Իսագուլյան, վերջերս Հայաստանում կրկին հակառուսական տրամադրություններ են զարգանում։ Նշվում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանից ապագաղութացվելու պայքար սկսել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին։

-Աշխարհում, առհասարակ, բացարձակ անկախ, բացարձակ ինքնաբավ պետություններ գոյություն չունեն։ Բոլոր պետությունները, այս կամ այն կերպ, միմյանց հետ հարաբերություններ ունեն և այդ շրջանակներում որոշ խնդիրների հետ կապված լիազորությունների բաշխում է տեղի ունենում։

Հայաստանում կան մարդիկ, որոնք արևմտամետ են, համարում են, որ Հայաստանը բացառապես պետք է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ ունենա, Միացյալ Նահանգներից առավել՝ ՆԱՏՕ-ի հետ։ Նրանք գտնում են, որ Հայաստանի տեղը Եվրամիությունն ու եվրոպական ընտանիքն է։ Կան մարդիկ, որոնք գտնում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենանք ռազմավարական գործընկերություն և միայն Ռուսաստանն է, որ տարբեր հարցերում կարող է օժանդակել Հայաստանին։ Շատ քչերն են, որ նշում են՝ մենք պետք է լավ հարաբերություններ հաստատենք մեր հարավային հարևանի՝ Իրանի հետ։ Չկան հստակ տեսակետներ, բայց ցանկացած նման տեսակետ, որ ենթադրում է՝ Հայաստանի գտնվելը որևէ բլոկում, ի սկզբանե ենթադրում է, որ մենք պետք է կախված լինենք ինչ-որ ուղղությունից՝ կապ չունի դա անվտանգությունն է, թե մարդու իրավունքները։ Ես գտնում եմ՝ Հայաստանը պետք է վարի բազմաշերտ ու բազմավեկտոր քաղաքականություն՝ դա կասեն կոմպլիմենտար, թե այլ՝ իրենց գործն է։ Մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք՝ արևելք՝ Չինաստան, Ճապոնիա, հարավ՝ Իրան, Արաբական աշխարհ, հյուսիս՝ Ռուսաստան կամ Եվրոպա։ Այն հաշվարկով, որտեղ հստակ երևում է Հայաստանի ու Արցախի շահը։ Ընդհուպ պետք է հարաբերություններ ստեղծենք մեր արևելյան ու արևմտյան հարևանների հետ՝ Թուրքիա և Ադրբեջան, բայց այդ հարաբերությունների ձևավորման ընթացքում մենք մեր շահը պետք է ունենանք։ Ցավոք սրտի, այժմ ուժային կենտրոնները միմյանց հետ այնպիսի հարաբերությունների մեջ են, որ որևէ մեկի հետ հարաբերության հաստատումը ենթադրում է վատ հարաբերություն մյուսի հետ։ Բայց նույնիսկ այդպիսի պարագայում Հայաստանը հնարավորություն ունի թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ հարաբերություններ պահպանել։

-Դուք չե՞ք ընդունում այն գնահատականը, որ Հայաստանն իր վարած քաղաքականության արդյունքում վերածվել է ռուսական գաղութի և ինչպես «Սասնա ծռեր»-ն են նշում՝ անհրաժեշտ է դրա դեմ պայքար տանել։

Ես չգիտեմ, թե «Սասնա ծռեր» ասելով՝ կոնկրետ ում նկատի ունեք, բայց այդ մարդիկ քաղաքական, մարտավարական և ռազմական տեսանկյունից ոչինչ չեն հասկանում, չեն հասկանում՝ ինչ ասել է գործընկեր։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ արդյոք ճիշտ էր, թե սխալ։ Երբ մենք նման հարց ենք բարձրացնում՝ պետք է քննարկենք, թե ինչ կլիներ, եթե լիներ հակառակը։ Ով ինչպես ուզում է հասկանա, բայց մեր աչքի առաջ է Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, ունեին տարածքային խնդիրներ և տեսանք, թե ինչ եղավ, երբ նրանք արևմտյան ուղղությունը բռնեցին։

-Կարծում եք լավ չեղա՞վ։

-2008-ի օգոստոսի 8-ը լավ եղա՞վ, թե՞ Դոնբասը։ Այսինքն՝ երբ մի ուղղություն ես բռնում՝ արդյոք այդ ուղղությունը մնացած ամեն ինչի համար երաշխիքներ տալիս է։ Ես համաձայն եմ, որ չկա որևէ մեկը, որ կարողանա բացարձակ երաշխիք տալ, բայց գոնե կպահպանես այն իրավիճակը, որում այս պահին գտնվում ես։ Այլապես, ինչ-որ մեկը կարող է զարյացած քայլեր անել ու հետո ստիպված նորից գնաս նրա դուռը չոքես։ Այսինքն՝ շատ կարևոր է, որ քաղաքական գործիչը կարողանա ճշգրիտ հաշվարկներ անել։ Եթե մենք 2013 թվականին գնայինք դեպի Եվրաասոցացում՝ ի՞նչ վիճակում կգտնվեինք այսօր։ Համենայնդեպս, սեպտեմբերի 3-ին մենք չունեցանք առկա իրավիճակի փոփոխություն, իսկ մյուս դեպքում կլինե՞ր, թե՞ ոչ։ Ես չեմ կարծում, թե 2008-ին Սաակաշվիլին հարյուր տոկոսանոց երաշխիքներ ուներ, և մենք տեսանք, թե այդ ավանտյուրան ինչով ավարտվեց՝ Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան։ Ուկրաինան կորցրեց Ղրիմը և ես այն կարծիքին եմ, որ Ուկրաինան տրոհվելու է։ Ամեն դեպքում ՝ մենք սեպտեմբերի 3-ին ստատուս-քվոյի փոփոխություն չունեցանք, բայց ի՞նչ կլիներ մյուս պարագայում, իմ աչքի առաջ երկու օրինակ կա, ես դառնայի երրորդ օրինակը, որ դա՞ս լիներ։

-«Սասնա ծռեր»-ը նշում են նաև, որ պետք է զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, կարծում եք՝ այսօր չկա՞ նման անհրաժեշտություն։

Ես չեմ կարծում, որ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այն մակարդակի վրա չեն գտնվում, որի վրա պետք է գտնվեին։ Ուրիշ բան՝ պետք է հաշվարկ անել։ Եթե մենք գնանք կտրուկ փոփոխության և Միացյալ Նահանգների վեկտորը վերցնենք, ի՞նչ տեղի կունենա։ Ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ իրավիճակը չի վատանա։ Այդ նույն մարդիկ նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ են ուզում լավ հարաբերություններ ունենալ, իսկ մենք լավ գիտենք ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները, այդ ինչպե՞ս են պատկերացնում երկուսի հետ էլ համագործակցել ու հարաբերությունները խորացնել։ Իրենք կյանքում ամերիկյան որևէ քաղաքական գործչի հետ առիթ ունեցե՞լ են խոսել, ես շատ առիթներ եմ ունեցել, և հետաքրքրվել եմ՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է նման քաղաքական վեկտորի պարագայում, ինքնաթիռներով քարածուխ ներկրել Հայաստան, եթե մենք շրջափակման մեջ հայտվենք, իրենք ասել են՝ ոչ։ Հիմա ուղղակի հիպոթետիկ հայտարարություններ անել և հերոս ձևանալ, յուրաքանչյուր ոք կարող է, բայց պատասխանատվություն ստանձնել է պետք ու այդ պատասխանատվությամբ աշխատել։ Եթե «Սասնա ծռեր»-ն այդքան լավ ուսումնասիրել են համաշխարհային գործընթացները, հանդպումներ են ունեցել ամերիկյան գործիչների հետ՝ թող այդ մասին ասեն։ Բայց ուղղակի ուրիշներից տարբերվելու համար ասել՝ գնանք, փշրենք, ջարդենք ու հերոս ձևանանք՝ դրանով օգո՞ւտ կբերեն Հայաստանին, իհարկե ոչ։ Հայաստանն այսօր որևէ երկրի, առավել ևս Ռուսաստանի, գաղութը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում