Facebook-ը գործարկել է Marketplace առևտրային հարթակը, որտեղ օգտատերերը կարող են վաճառել և գնել ապրանքներ։ Ընկերության հաղորդմամբ՝ հարթակը գործարկվել է Եվրոպայի 17 երկրում։
«Այսօր մենք գործարկում ենք Marketplace-ը Եվրոպայի 17 երկրներում՝ հնարավորություն տալով մեծաթիվ մարդկանց որոնելու, գնելու և վաճառելու ապրանքներ Facebook-ում իրենց համայնքներում»,-ասվում է Facebook-ի մամլո հաղորդարությունում։
Երկրների թվում, որտեղ գործարկվում է ծառայությունը, նշվում են Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան և այլ երկրներ։
Marketplace ծառայությունն աշխատում է Facebook-ում խմբերի նման։
Մինչ վերջերս Marketplace-ը հասանելի է եղել 7 երկրում (ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Չիլի, Մեքսիկա, Նոր Զելանդիա և Մեծ Բրիտանիա)։