Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

«Երևանը գնալով անապատի է վերածվում». ինչի է հանգեցնելու Սևանից հավելյալ ջրառը

«Սևանը կենդանի օրգանիզմ է, և ցանկացած չմտածված գործողություն Սևանի հետ կարող է բերել անդառնալի հետևանքների։ Եթե Սևանում սկսվեն ճահճացման գործընթացներ, ապա ինչքան էլ գումարներ ծախսենք, միևնույն է՝ չենք կարող վերականգնել Սևանի մաքուր ջրի վիճակը և խմելու ջրի որակը հասցնել նորմալ մակարդակի: Իսկ Սևանը մեր խմելու ջրի ամենամեծ ռեզերվուարն է, որը մեր տարածաշրջանի համար հազվագյուտ լիճ է և ունի ռազմավարական նշանակություն, որովհետև երբ Սևանի մակարդակն իջնում է, նույնիսկ Սիսիանի գետերում և Վանա լճում ջրի քանակը նվազում է, քանի որ մեկը մյուսի հետ խիստ փոխկապակցված է։ Էլ չեմ ասում, որ կենդանական աշխարհն արդեն գենետիկական մուտացիայի է ենթարկվում, և վերջերս էլ մենք տեսանք, որ Սևանա լիճ թափվող գետերում կմախքը կաշվով պատված ձկներ էին լողում, այսինքն՝ առանց մսի ձկներն էին դրանք, որոնք մուտացիաների էին ենթարկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Սևանա լճի ջրի մակարդակի նվազմանը։

Նշենք նաև, որ օգոստոսի 11-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 18 սմ-ով իջել է, այսինքն՝ 2017թ.-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից՝ 1900․91մ-ից իջել է՝ հասնելով 1900.73 մ-ի։

«Անգամ ընդունված օրենքի մեջ է նշված, որ Սևանից ջուրը բաց է թողնվելու Հրազդան կասկադ ՀԷԿ-երում լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելու համար, և գոյացած այդ լրացուցիչ գումարները պետք է ուղղվեն արտաբյուջետային հաշիվ, բայց թե հետո դա ի՞նչ նպատակով պետք է ծախսվի՝ որևէ մեկը դրա մասին չի ասում։ Այսինքն՝ ոռոգման մասին այդ օրենքում ոչ մի բան չկա գրված, իսկ մեր տեղեկություններով՝ այդ կասկադի ՀԷԿ-երը ուզում են վաճառել, դա ռուսական կապիտալ է, և քանի որ դրանք ոչ արդյունավետ են աշխատում ՝ ուզում են լրացուցիչ ջուր տալ, որպեսզի էներգիա արտադրվի, և որ դրանով պոտենցիալ գնորդներին ցույց տան, թե դա արդյունավետ բիզնես է, և կարողանան թանկ գնով վաճառել։ Փաստորեն ստացվում է, որ ինչ-որ մարդկանց գրպանի համար է դա արվում, ոչ թե գյուղացիներին ոռոգման ջուր տալու համար, ինչպես հայտարարում են կառավարության անդամները»,- ասաց Նազելի Վարդանյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ սրա արդյունքում Հայաստանը դառնալու է անապատային երկիր, մինչդեռ Հայաստանը անապատացման դեմ պայքարի կոնվենցիա է ստորագրել և վավերացրել, որի համաձայն՝ 4 տարին մեկ անգամ զեկույց է ներկայացվում։

«Նախավերջին զեկույցում 80 տոկոս էր, իսկ այս վերջին զեկույցում արդեն 85 տոկոսի է հասել թիվը, որ անապատացման ենթակա է. սա հսկայական թիվ է, իսկ մեր լեռնային ռելիեֆի պայմաններում անապատացման պրոցեսներն այնքան արագ են լինում, որ անգամ կարող ենք չնկատել, թե ինչպես եկանք և հանգեցինք դրան։

Երևանն աշխարհագրական կիսաանապատային գոտում է կառուցված, իսկ եթե այս կանաչ տարածքները վերանում են, ջուր չկա, ապա ստացվում է, որ ինքը անապատային տարածքի է վերածվում, և գալիս են այն կենդանիները՝ օձերը, կարիճները, որոնք անապատում են բնակվում, և մենք արդեն իսկ տեսնում ենք, որ Երևանում այդքան շատ օձեր են հայտնվել, ինչը դրա բացասական հետևանքներից է»,- նշեց բանախոսը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում