Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Կրեմլը նոր հակահայկական դավեր է մտմտում․ Ռուսաստանը չի դադարում խոսել շանտաժի լեզվով

Երեկ 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Նախօրեին մենք կանխատեսել էինք, որ առաջիկա ամիսներին լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի: Հիմա էլ ենք մնում նույն կարծիքին, սակայն դա չի փարատում մեր մտահոգությունները, որովհետև հոգնատանջ պատերազմը շարունակվում է` լափելով տասնյակ երիտասարդների կյանքեր: Եթե Երևանն ավելի նախաձեռնող քաղաքականություն չիրականացնի, այս տխուր ընթացքը տարիներով կարող է շարունակվել` մարդկային ողբերգությունն ու հուսահատությունը դարձնելով մեր առօրյայի մի մասը, խթանելով արտագաղթի նոր ալիք, որովհետև հարյուրավոր ընտանիքներ մտածում են իրենց զավակների անվտանգության մասին:

Հայկական կողմը միշտ զգոն պետք է լինի և պատրաստ պաշտպանելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, սակայն հարցը, մեծ հաշվով, ռազմական լուծում չունի, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը ի վիճակի չեն կապիտուլացնելու միմյանց: Խնդրի լուծումը գտնվում է դիվանագիտական հարթության վրա, ընդ որում` մեր ԱԳՆ-ից ակնկալվում են ոչ ստանդարտ լուծումներ, որովհետև խնդիրը ոչ միայն Ադրբեջանի ռազմատենչության կանխումն է, այլ նաև հակամարտությունը Մոսկվայի մոնոպոլ կառավարելիությունից դուրս բերելը: Ռուսաստանը ԼՂ հակամարտությունը կառավարելի է պահում կողմերին սպառազինելով, ինչը, վաղ թե ուշ, հանգեցնելու է նոր պատերազմի: Ի դեպ, Մոսկվայում արդեն կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանությունների հավատարմությունը, հատկապես` Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հետո: Մոսկովյան փորձագիտական շրջանակներում բացահայտ ռևերանսներ են արվում Ադրբեջանի ուղղությամբ նույնիսկ այն վերլուծաբանների կողմից, ովքեր իբրև թե հայամետ են: Ասվածի լավագույն վկայությունը` Ստանիսլավ Տարասովի հոդվածն է Կրեմլին մոտ կանգնած Regnum լրատվական-վերլուծական կայքում: «Հայամետ» Տարասովը Ռուսաստանի իշխանություններին, ըստ էության, առաջարկում է ԼՂ կարգավորման գործընթացից դուրս թողնել Հայաստանի «ուխտադրուժ, արևմտամետ» իշխանությանը, ուղիղ կապ հաստատել Արցախի իշխանությունների հետ և կարգավորման գործընթացը տեղափոխել Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթություն:

Կասկած չկա, որ այս վտանգավոր նախաձեռնության հեղինակը հենց ռուսական իշխանություններն են, որոնք գաղափարը շրջանառության մեջ են դրել Տարասովի միջոցով` այն «եփելու», նաև հակամարտության կողմերի արձագանքը ստուգելու նպատակով: Տարասովն, ըստ էության, զարգացնում է Ադրբեջանի իշխանությունների այն թեզը, որ Ղարաբաղը Ադրբեջանի «ներքին գործն» է և Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափը լեգիտիմացնելու է այդ վտանգավոր մտայնությունը: Նման մոդել Մոսկվան կիրառել է աբխազական, հարավօսական, մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման գործընթացում` հայտնի վերջաբանով: Եթե Տարասովի ասածը դառնա իրականություն, կամ` հայկական կողմը կուլ տա ռուսական կողմի խայծը, ապա Արցախը դառնալու է հայ-ադրբեջանական հարաբերությունների մանրադրամ կամ կլանվելու է Ռուսաստանի կողմից: Երկու դեպքում էլ` Արցախի գլխին կախվելու են «սև ամպեր»` հայաթափության անխուսափելի հեռանկարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում