Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանն ինքն իրեն վատություն արեց, հիմա թող դիմի ՆԱՏՕ-ին, որ իրեն բարիշացնի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Կոլերով

«Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը տեղի ունեցավ միաժամանակ Ռուսաստանի կողմից՝ Միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի վավերացման հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

«Ակնհայտ է, որ Հայաստանը նախապես տեղեկացրել է, որ իր բազմավեկտոր քաղաքականության շրջանակներում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Կարող ենք ասել, որ բազմավեկտորությունը միայն թեորիա չէ, իրական է։ Բազմավեկտորությունը հավասարակշռություն է, բալանս, դա մի գործողության չեզոքացումն է մյուսի շնորհիվ։ Եվ ուրեմն՝ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին իսկապես քաղաքականապես չեզոքացնում է ՌԴ-ի հետ Միացյալ զորախումբ ստեղծելու որոշումը»,- ընդգծեց քաղաքագետը։

Քաղաքագետը հավելում է՝ սա այն բազմավեկտոր քաղաքականությունն է, որը Հայաստանը մշտապես ցանկացել է. «Վրաստանում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին իսկապես քաղաքականապես չեզոքացնում, հավասարակշռում է Ռուսաստանի հետ Միացյալ զորախումբ ստեղծելու որոշումը և սա այն բազմավեկտորությունն է, որը Հայաստանն ուզում էր։ Քաղաքականապես այդ ռազմական որոշումը, փաստորեն, չեզոքացված է, բայց կշիռը, որակը, թշնամու վտանգն այդ զորախմբի կողմից մինիմալացված է։ Հիմա այդ Միացյալ զորախմբից քչերը վախենալու բան կունենան։ Հայաստանն ինքն է ասել, որ համերաշխություն ունի ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Այդ համերաշխությունը տեղի է ունենում Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ մասնակցությամբ։ Ահա և վերջ։ Եվ եթե Հայաստանը մասնակցում է այդ նախագծերին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ, նշանակում է՝ իրեն Ռուսաստանի հետ Միացյալ զորախումբ անհրաժեշտ չէ։ Վերջ»։

Կոլերովն ընդգծում է, որ Հայաստանի մասնակցությունն այդ զորավարժություններին կտրուկ նվազեցնում է Ռուսաստանի հետ Միացյալ զորախումբ ստեղծելու որոշման որակն ու արդյունավետությունը։ «Հայաստանն ինքն իրեն վատություն արեց։ Ոչ ոք չի հրաժարվի Միացյալ զորախմբից, բայց դրա քաղաքական կշիռն ընկել է, դրանից ոչ ոք չի վախենա՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այնպիսի հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, ինչպիսին՝ Հայաստանը։ Ուրեմն թող Հայաստանը կանչի ՆԱՏՕ-ին, որ բարիշացնի իրեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,- ընդգծեց քաղաքագետը։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի լարված հարաբերությունները պատժամիջոցների հետ կապված կանդրադառնան նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, այն տեսանկյունից, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները միմյանց հետ այս ֆորմատում ևս տարաձայնություններ կունենան. «Օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ուղիղ և հատուկ ձեզ համար ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները Ղարաբաղյան հակամարության շրջանակներում չեն տուժի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում