Բասկետբոլի Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի առանցքային խաղացող, խաղարկող Ալեքս Ռենֆրոյին հեռացվել է ազգային թիմից: Շվեդիայից կրած պարտությունից հետո նա գիշերը հարբել է և լուրջ կարգապահական խախտում թույլ տվել, հայտնում է basket.ba-ն։
Ալեքս Ռենֆրոյին կփոխարինի Դարկո Տալիչը, որը հանդես էր գալիս «Իգոկեա» թիմում։ Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ միևնույն ենթախմբում է ընդգրկված: Օրեր առաջ Սարաևոյում կայացած Հայաստանի հետ մրցավեճում Ռենֆրոյը արդյունավետ խաղր էր ցույց տվել և նպաստել Բոսնիայի հաղթանակին:
Բալկանյան հավաքականի հետ մեր հավաքականը Երևանում կմրցի օգոստոսի 19-ին: