Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Իսրայելում քննում են հայկական դիրքին հարվածելիս իսրայելցիների մասնակցության մեղադրանքը. razm.info

Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է razm.info-ն՝ հղում անելով «Մաարիվ» պարբերականի հոդվածին։

Հոդվածում նշվում է, որ անօդաչուները «թիրախից շուրջ 100 մ հեռու են հարվածել, կորուստներ չեն եղել»։ Ըստ նույն աղբյուրի իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ իրենց ներկայացուցիչները ԱԹՍ-ն չեն կառավարել, դա արել է գնորդը (Ադրբեջանը)։

«Aeronautics ընկերությունը երբեք կենդանի թիրախների դեմ փորձարկումներ չի իրականացնում։ Նույնը վերաբերում է նաև այս դեպքին», — նշել են իսրայելական ընկերությունից։

Իսրայելի ՊՆ-ն առայժմ հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ նշելով, որ հետաքննություն են սկսել։

Ղեկավարության պահանջը չկատարած օպերատորներից մեկն արդեն հեռացել է ընկերությունից, իսկ մյուսը պատրաստվում է հեռանալ։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իսրայելական ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում էր՝ Orbiter 1K մահապարտ անօդաչուների վաճառքի պայմանագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանցի զինվորականները «խնդրել են» 2 միավոր նոր մահապարտ անօդաչուների հնարավորությունները փորձարկել իրական մարտական պայմաններում՝ հայկական դիրքերի դեմ, սակայն օպերատորները մերժել են։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախատեսում էր այդ հարձակումը տեսագրել և հրապարակել «ադրբեջանական բանակի հնարավորությունները ցույց տալու համար»։

Հավելենք, որ օրեր առաջ Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը պատմել էր, որ հուլիսի 7-ին Ադրբեջանը կիրառել է «հարվածային անօդաչու և փորձել վնասել դիրքերից մեկը, սակայն դա նրան չի հաջողվել»։ Ըստ գնդապետի՝ բեկորներից թեթև վիրավորվել են ՊԲ երկու զինծառայող։

Գյոզալյանի նշած օրը մոտավորապես համընկնում է իսրայելական աղբյուրի հայտնած «շուրջ մեկ ամիս առաջ» ժամամակահատվածի հետ։ Հետևաբար չի կարելի բացառել, որ խոսքը նույն միջադեպի մասին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում