Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

«Ապաքաղաքական» չորրորդ «զախոդի» վարչապետը. ինչ է սպասվում Կարեն Կարապետյանին

Հայաստանն այդքան ապաքաղաքական վարչապետ և կառավարություն ունեցել է թերևս մեկ էլ 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ վարչապետ նշանակվեց Արմեն Դարբինյանը՝ իր, այսպես ասած, «արհեստավարժների» թիմով: Հայաստանի՝ գործնականում մյուս բոլոր վարչապետները, անգամ շատ կարճ պաշտոնավարած Խոսրով և Գագիկ Հարությունյանները, ըստ էության, եղել են քաղաքական գործիչներ, ծավալել են տնտեսա-քաղաքական գործունեություն: Հարաբերական է եղել 1996-ի նախագահական ընտրություններից հետո Արմեն Սարգսյանի նշանակումը, և թերևս հոկտեմբերի 2-ից հետո Արամ Սարգսյանի վարչապետությունը, որն այժմ քաղաքական գործիչ է, սակայն իր վարչապետության շրջանում նա քաղաքականության մեջ ընդհանրապես նոր մարդ էր և նույնիսկ «արհեստավարժ» էլ չէր:

Սակայն այդ երկու օրինակն էլ գալիս են հաստատելու մի ուշագրավ օրինաչափություն. այսպես ասած ոչ քաղաքական վարչապետների և կառավարությունների շրջանները Հայաստանում հաջորդել են փուլերի, որոնք հանգուցային, հիմնարար նշանակություն են ունեցել Հայաստանում իշխանության ներսում ստատուս-քվոյի փոփոխությունների համար: Եվ որպես կանոն, բոլոր այդ փուլերի ոչ քաղաքական վարչապետները հեռացել են իշխանության առաջին շարքից և կատարել են քայլ հետ, նրանցից որևէ մեկն իշխանական հիերարխիայում չի կատարել քայլ առաջ: Ամեն մեկն իհարկե տարբեր պատճառներով, ամեն մեկը տարբեր ճակատագրով՝ մեկը դարձել է նախարար, հետո կուսակցապետ, հիմա ընդհանրապես անցել է կրթական ոլորտ, մյուսը ընդհանրապես հեռացել է Հայաստանից և այժմ զբաղվում է դիվանագիտությամբ, երրորդը թողեց իշխանությունն ու դարձավ ընդդիմություն և ներկայումս իհարկե ընդդիմության առաջնորդներից մեկն է, սակայն բոլոր երեք վարչապետները կատարել են քայլ հետ, նրանցից որևէ մեկը չի գնացել առաջ:

Ինչպիսին կլինի չորրորդ «ապաքաղաքական» վարչապետի ճակատագիրը, նա կշարունակի՞ օրինաչափությունը, թե՞ կխախտի այն: Խնդիրն այն է, որ առաջին հայացքից, ներկայիս վարչապետի դեպքում չկա քայլ առաջի խնդիր և նա ընդամենը պետք է կարողանա մնալ տեղում: Բայց հարցն այն է, որ տեղում մնալն արդեն իսկ քայլ առաջ է լինելու դե ֆակտո, որովհետև ինքնին պաշտոնն է կատարում քայլ առաջ, դառնալով առաջին պաշտոնը Հայաստանում: Ըստ այդմ, տեղում մնալն ու քայլ առաջն այս դեպքում հավասարազոր են: Այդպիսով, Կարեն Կարապետյանը կանգնած է «ապաքաղաքական» վարչապետների «օրինաչափության» առաջ:

Այստեղ, սակայն, ուսումնասիրության կամ դիտարկման արժանի է ոչ թե բուն վարչապետը, այլ ներիշխանական իրավիճակը, որում ձևավորվել են այդպիսի վարչապետներն ու կառավարությունները: Գործնականում, նախորդ երեք դեպքերում այդ կառավարություններին ու վարչապետներին միավորել է պարզապես «վակուումը» լցնելու հանգամանքը: 1996-ից հետո ներիշխանական բևեռների հարաբերությունը բավական լարվել էր, և վակուումը լցվեց Արմեն Սարգսյանով, 1998-ից հետո դառնալով նախագահ, Ռոբերտ Քոչարյանն իրականում մնաց դե ֆակտո վարչապետ, և վարչապետի դե յուրե վակուումը լցրեց Արմեն Դարբինյանը, մինչ վարչապետության համար ճանապարհը կբարեկարգեր Վազգեն Սարգսյանը: Արամ Զավենի Սարգսյանը լցրեց հոկտեմբերի 27-ի ողբերգության հետևանքով առաջացած վակուումը:

Ինչ վակուում է լցրել Կարեն Կարապետյանը: Թերևս ֆինանսական վակուումը, հետևաբար նրա ճակատագիրը կախված է այն բանից, թե Սերժ Սարգսյանը երբ կգտնի համապատասխան ֆինանսներ, կամ ֆինանսներին փոխարինող: Այդ տեսանկյունից, Կարեն Կարապետյանն առայժմ ընթանում է «ապաքաղաքական» վարչապետների «օրինաչափ» հունով: Այլ հարց է, եթե ինչ որ պահից նա սկսի զբաղվել քաղաքականությամբ: Դա ի դեպ կնշանակի, որ Սերժ Սարգսյանը կամ գտել է փողը կամ փոխարինիչը, կամ մոտ է գտնելուն: Այդ դեպքում Կարապետյանին կմնա կամ զբաղվել քաղաքականությամբ, կամ հրաժարական տալ, ինչը գուցե նույնիսկ կլինի հոմանիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում