Ted
«TED + www.1in.am «Առաջին Լրատվական»»՝ համաշխարհային հանրահայտ կրթական հարթակի և կայքէջի համատեղ նախագիծն է։ Այսուհետ TED-ի ամենահայտնի ելույթները, ծիծաղաշարժ և հետաքրքիր մուլտֆիլմերը հասանելի կլինեն www.1in.am-ում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
TED talks. Ռեբեկա Մկքինոն․ Եկեք հետ վերադարձնենք համացանցը

Ես կսկսեմ մի գովազդից, ոգեշնչված Ջորջ Օրուելի գրքով, որ Apple-ը թողարկեց 1984թ.:
(Տեսերիզ) Մեծ Եղբայր: Մենք միասնական ժողովուրդ ենք Միասնական կամքով և վճռականությամբ, մեկ նպատակով: Մեր թշնամիները կկնքեն իրենց մահապատժի վճիռըև մեք կկռվենք նրանց դեմ` օգտվելով նրանց շփոթմունքից: Մենք կհաղթանակենք:Պատմող` Հունվարի 24-ին, Apple Computer-ը կներկայացնի Macintosh-ը: Եվ դուք կտեսնեք, թե ինչու 1984թ.-ը նման չի լինի “1984”-ին:

Ռեբեկա ՄկՔինոն` Տեսահոլովակի մեջ թաքնված հաղորդագրությունը շատ ազդեցիկ է մինչև օրս: Նորարար ընկերությունների ստեղծած տեխնոլգիաները բոլորիս ազատություն կպարգևեն: Առաջ անցնենք ավելի քան երկու տասնամյակով: Apple-ը Չինաստանում թողարկում է iPhone-ը և Չինաստանի կառավարության պահանջովiPhone-ներում արգելափակում է Դալայլ Լամային և այլ քաղաքական ուղղվածություն ունեցող ծրագրերը իր Չինական վաճառասրահներում: Ամերիկացի քաղաքական ծաղրանկարիչ Մարկ Ֆիորեի երգիծական ծրագիրը ևս ցենզուրայի ենթարկեցին Միացյալ Նահանգներում, որովհետև Apple-ի անձնակազմը գտավ, որ այն կարող է վիրավորական լինել որոշ խմբերի: Նրա ծրագիրը չվերականգնեցին, մինչև նա շահեց Փուլիցերյան Մրցանակը: Գերմանական Stern նորությոանների ամսագրի ծրագիրը ևս հեռացրեցին որովհետև Apple-ի «դայակները» մտածեցին, որ այն չափից ավել ճչացող էր իրենց օգտվողների համար և չնայած այն փաստին, որ նշված ամսագրի վաճառքը լիովին օրիանական է Գերմանիայի կրպակներում: Իսկ համեմատաբար վերջերս Apple-ը արգելեց Պաղեստինցի բողոքականների ծրագիրը, այն բանից հետո, որ Իսրայելի կառավարությունը սկսեց մտահոգվել, որ այն կարող է հրահրել հարձակումներ:

Ահա թե ինչ ունենք, մենք մի վիճակում ենք, որտեղ սեփականատիրական ընկերություններն են հաստատում ցենզուրայի ստանդարտները, որոնք հաճախ հակասում են կամ, որպես կանոն, ավելի խիստ են քան ազատ խոսքի սահմանադրական ստանդարտները, որոնք ընդունված են ժողովրդավարական պետություններում: Կամ էլ նրանք համաձայնվում են ավտորիտար ռեժիմների կողմից ցենզուրայի ենթարկելու հրացումներին, որոնք չեն արտացոլում կառավարության համոզմունքները: Կամ նրանք համաձայնվում են այն կառավարությունների հարցումներին և մտածմունքներին, որոնք չունեն իրավասություաններ այն մարդկանց մի մասի, կամ մեծամասնության նկատմամբ, ովքեր առնչվում են այս հարցի էությանը:

Այսպիսով, ահա պատկերը. 

Ինտերնետային աշխարհից առաջ մեր ֆիզիկական ազատության նկատմամբ գերիշխանությունը կամ դրա բացակայությունը գրեթե լիովին կառավարվում էր պետական մարմինների կողմից: Բայց հիմա մենք ունենք սեփականատիրական գերիշխանության այս նոր շերտը կիբերտարածությունում: Եվ նրանց որոշումները ծրագրային ապահովման կոդավորման, ստեղծման, դիզայնի և ծառայության կանոնների մասին, միասին աշխատում են կարծես ինչ-որ օրենք, որը ձևավորում է այն, թե մենք ինչ կարող ենք անել մեր թվային աշխարհներում: Եվ նրանց, մեկը մյուսին հատող, փոխկապակցված գերիշխանությունները, կարող են որոշ զարմանալի ձևերով ձեռնոց նետել պետական մարմինների գերիշխանություններին,բայց երբեմն կարող են նաև արտացոլել և նույնիսկ ընդլայնել դա, այն դեպքերում, երբկառավարումը նրա նկատմամբ, թե ինչ կարող են, կամ չեն կարող անեել մարդիկ տեղեկատվության հետ ավելի ուժեղ էֆեկտ ունի քան կունենար ֆիզիկական աշխարհում ուժի կիրառումը: Չէ որ, նույնիսկ ազատ աշխարհի առաջնորդը մյուս տարի վերաընտրվելու համար մի փոքր օգտնության կարիք ունի Ֆեյսբուքիստանի սուլթանի կողմից:

Եվ այս հենահարթակները հաստատ շատ օգուտ տվեցին Թունիսի և Եգիպտոսի ակտիվիստներին անցած գարնանը և ավելի վաղ: Ինչպես Մուբարաքի հեռանալուց հետոասել է Վաիլ Ղոնիմը, Եգիպտոսի Google-ի կառավարիչը, նույն ինքը երեկոներին գաղտնի Facebook ակտիվիստը, իր, CNN-ին տված հայտնի զրույցում. «Եթե ուզում ես ազատել որևէ հասարակություն, պարզապես տուր նրան համացանց»: Բայց ծնկի բերել կառավարությունը մի բան է, կառուցել կայուն ժողովրդավարություն մի փոքր ավելի դժվար է: Աջ կողմում մի եգիպտացի ակտիվիստի լուսանկարած նկար է, ով մասնակցել է Մարտին եգիպտական հատուկ ծառայությունների գրասենյակի վրա հարձակմանը:Գործակալներից շատերը, չհասցնելով իրենց հետ տանել փաստաթղթերը այրել են դրանք: Բայց որոշ փաստաթղթեր մնացել են անվնաս, և ակտիվիստների մի մասը, գտել են դրանց մեջ իրենց անուններով հետախուզական գործեր, որոնց մեջ ներառված էին փոխանակված էլեկտրոնային փոստի տեքստերը, բջջային հեռախոսների հաղորդագրությունների տեքստերը, նույնիսկ Skype զրույցները: Եվ ակտիվիստներից մեկը գտել էր եգիպտական հատուկ ծառայության կողմից հետախուզական տեխնոլոգիայի առքի մասին արևմյան մի ընկերության հետ կնքած պայմանագիր: Եվ եգիպտացի ակտիվիստները կարծում են, որ այդ հետախուզական տեխնոլգիաներըդեռևս օգտագործվում են տեղի ցանցերը ղեկավարող միջակա անձանց կողմից:

Իսկ Թունիսում, ցենզուրան սկսեց վերադառնալ մայիսին, ոչ այնքան խիստ, որքան նախագահ Բեն Ալիի իշխանության օրոք էր: Բայց դեռևս կարելի է հանդիպել փակված էջերի, երբ փորձում ես հասնել որոշ Facebook և մի շարք այլ վեբկայքերի էջերի:Ժամանակավոր ղեկավարները գտել են, որ դրանք կարող են բռնություններ բռնկել:Ընդդիմանալով սրան, բլոգեր Սլիմ Ամամուն, ով բանտարկվել էր Բեն Ալիի օրոք ապա, հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության անդամ էր, իր բողոքն արտահայտելու համար թողել է իր պաշտոնը: Բայց Թունիսում մեծ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպես կառավարել նման խնդիրը:

Twitter-ում հեղափոխությանը համամիտ մարդկանց մի խումբ ասել է. «Այո, իրականումմենք ուզում ենք ունենալ ժողովրդավարություն և խոսքի ազատություն, բայց խոսքի որոշ տեսակներ պետք է հայտարարվեն սահմաններից դուրս, որովհետև դրանք բռնություն են հրահրում և կարող են խարխլել մեր ժողովրդավարությունը»: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս կարող ես որոշել, թե ով կարող է իր վրա նման որոշումներ կայացնելու բեռը վերցնել և ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ նրանք չեն շահագործի իրենց վերապահված իրավունքները: Ինչպես նշել է Ռիադ Գերֆալին,թունիսցի վետերան թվային ակտիվիստը այս հարցի շուրջ. «Նախկինում ամեն ինչ շատ պարզ էր. լավ տղաները մի կողմում էին, վատ տղաները հակառակ կողմում: Այսօր, ամեն ինչ ավելի նուրբ է»: Բարի գալուստ ժողովրդավարություն, մեր թունիսցի և եգիպտացի ընկերներ:

Իրականությունն այն է, որ նույնիսկ այսօրվա ժողովրդավարական հասարակություններում մենք չունենք լավ պատասխան այն հարցին, թե ինչպես գտնել հավասարակշռությունը մի կողմից, անվտանգության և օրենքի հարկադրման, մյուս կողմից՝ քաղաքացու իրավունքների պաշտպանման և ազատ խոսքի իրավունքի շնորհման միջև մեր թվային ցանցերում: Իրականում, Միացյալ Նահանգներում, ինչ կարծիք էլ ունենաք Ժուլիան Ասանժի մասին, նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ չեն երկրպագում նրան մտահոգված են այն միջոցառումների վերաբերյալ, որոնք ձեռնարկեցին Միացյալ Նահանգների կառավարությունն ու որոշ ընկերություններ Wikileaks-ի «հարցերը լուծելու» համար: Amazon վեբհոսթինգը հեռացրեց Wikileaks-ը իր բաժանորդների ցուցակից, այն բանից հետո, որ ստացավ ԱՄՆ սենատոր Ջո Լիբերմանի բողոքը, չնայած այն բանին, որ Wikileaks-ին այնպես էլ չներկայացրեցին ինչ-որ օրինազանցության հոդվածով մեղադրանք:

Այսպիսով, մենք գտնում ենք, որ համացանցը սահմաններ վերացնող տեխնոլոգիա է: Սա աշխարհի սոցիալական ցանցերի քարտեզն է, և իհարկե Facebook-ը արդեն գրավել է աշխարհի մեծ մասը — սա կարելի է դիտարկել ինչպես լավ, այնպես էլ վատ փաստ՝կախված թե որքանով եք հավանում մոտեցումը, որով Facebook-ը տրամադրում է իր ծառայությունները: Բայց սահմանները պահպանվում են համացանցի որոշ մասերում:Բրազիլիայում և Ճապոնիայում դրա պատճառը մշակութային և լեզվաբանական յուրահատկություններն են: Բայց եթե նայեք Չինաստանին, Վիետնամին և մի շարք նախկին սովետական պետություններին, այն, ինչ կատարվում է այնտեղ, մտահոգիչ է:Ունենք մի իրավիճակ, որտեղ կառավարության և տեղական սոց. ցանցերի միջև հարաբերությունները ստեղծում են մի վիճակ, որտեղ, այս պլատֆորմների հզոր պոտենցիալը էֆեկտիվորեն արգելակվում է ընկերությունների և կառավարության միջև նշված հարաբերությունների պատճառով:

Այժմ, Չինաստանում ունեն այսպես կոչված հայտնի «մեծ firewall-ը» որը փակում է Facebook-ը, Twitter-ը և այժմ արդեն Google+ -ը, ինչպես նաև շատ այլ օտարերկրյա վեբկայքեր: Եվ սա իրականացվում է արևմտյան տեխնոլոգիաների շնորհիվ: Բայց դա դեռ պատմության կեսն է: Պատմության մյուս մասը կայանում է նրանում, որ Չինաստանի կառավարությունը իր երկրի համացանցում աշխատող ընկերություններին պարտադրում է կիրառել ինքնակարգապահական համակարգը: Անգլերենով, դա նշանակում է ցենզուրա և հետախուզություն իր ծառայություններից օգտվողների նկատմամբ: Այստեղ տեսնում ենք արարողությունը, որին ես մասնակցել եմ 2009թ.,որտեղ Չինաստանի Ինտերնետային Ձեռնարկությունը շնորհում է մրցանակներլավագույն 20 չինական ընկերություններին, որոնք առավել լավ են կիրառում սեփական վարքի համակարգը, այն է, վերահսկում են իրենց բովանդակությունը: Եվ Ռոբին Լին, Baidu ընկերության CEO-ն, որը Չինաստանի խոշորագույն որոնողական համակարգն է,շահողներից մեկն էր:

Ռուսաստանում սովորաբար չեն փակում համացանցի էջերը և ուղղակիորեն չեն փորձում իշխել վեբ կայքերը: Բայց ահա Ռոսպիլ անունը կրող վեբկայքը, սա հակակոռուպցիոն կայք է: Եվ ավելի վաղ, սույն թվականին, մտահոգող մի պատահար տեղի ունեցավ, երբ մարդիկ, ով նվիրատվություններ էին արել Ռոսպիլին վճարումներ կառավարման Yandex Money համակարգով, հանկարծ ստացան ահաբեկող հեռախոսազանգեր ժողովովրդավարական կուսակցության անդամների կողմից, ովքեր ստացել էին Ռոսպիլին ֆինանսավորող մարկանց տվյալները հատուկ ծառայությունների աշխատակիցներից, ովքեր իրենց հերթին ստացել էին այդ տեղեկատվությունը Yandex Money-ի աշխատակիցներից: Սա զգալի ազդեցություն ունի մարդկանց՝ կառավարությունը սթափեցնելու նպատակով համացանցն օգտագործելու գործում:Այսպիսով, այսօր աշխարհում եկել ենք մի վիճակի, որտեղ ավելի ու ավելի շատ երկրներում քաղաքացու և կառավարության միջև կապը իրականացվում է համացանցի միջոցով, որը գլխավորապես կազմված է սեփականատիրական ծառայություններից:

Կարծում եմ, կարևոր հարցը ոչ թե այն է թե վերջին հաշվով համացանցը կօգնի «լավ տղաներին» կամ «վատ տղաներին»: Իհարկե, այն կհզորացնի նրան, ով առավել հմուտ է օգտագործում տեխնոլոգիան և լավ է հասկանում համացանցը, ի տարբերություն հակադիր կողմին, ով էլ որ դա լինի: Ամենահրատապ հարցը, որը մեզ պետք է հուզի այսօր, դա այն է, թե ինչպես համոզված լինել, որ համացանցը զարգանում է այնպես, ինչպես ձեռնտու է քաղաքացուն: Որովհետև, կարծում եմ բոլորդ էլ կհամաձայնեք, որ կառավարության միակ իրավական նպատակն է ժողովրդին ծառայելը: Եվ ես համոզված եմ, որ տեխնոլոգիայի միակ իրավական նպատակն է մեր կյանքը բարելավելը, ոչ թե մեզ կառավարելն ու ստրկացնելը:

Բանը նրանում է, որ մենք գիտենք ինչպես կարելի է սթափեցնել կառավարությանը:Միշտ չէ, որ շատ լավ ենք անում դա, բայց հասկանում ենք, թե որոնք են մոդելները,քաղաքականորեն կամ ինստիտուցիոնալ կերպով դա անելու համար: Ինչպես կարելի է ստիպել կիբերտարածության միապետներին հավատարիմ մնալ ժողովրդի շահերին, երբ CEO-ների մեծ մասը միայն մտածում են բաժնետիրական եկամուտները մեծացնելու մասին:

Եվ կառավարության կողմից վերահսկումը միշտ չէ, որ օգնում է այդ գործում: Ունենք մի միջադեպ, օրինակ, Ֆրանսիայում, երբ նախագահ Սարկոզին ինտերնետային ընկերությունների CEO-ներին ասում է. «Մենք ենք ժողովրդի շահերի պաշտպանությանմիակ իրավական պատասխանատուները»: Ապա նա գնում ու պաշտպանում է հայտնի «երեք հարվածների օրենքը», համաձայն որի, քաղաքացիներին հեռացնում էին համացանցից ֆայլեր փոխանակելու համար, և որը հետագայում քննադատվեց ՄԱԿ-ի Ազատ արտահայտման հատուկ զեկույցում որպես մարդկանց հաղորդակցմանիրավունքի անհավասար խախտում պարունակող օրենք: Սա հասարակության քաղաքակիրթ շրջանակներում բարձրացրեց հարցեր, այն մասին, որ որոշ քաղաքական գործիչներ ավելի հետաքրքրված են պաշտպանել ժամանցի ինդուստրիայի շահերը, քան իրենց քաղաքացիներինը: Եվ այստեղ, Միացյալ Թագավորությունում ևս մտահոգիչ էԹվային տնտեսական ակտ կոչվող օրենքը, որը սեփականատերերի ուսերին դնում է պարտականություններ, որոնք ուղղված են քաղաքացիների վարքը վերահսկելուն:

Այսպիսով, պետք է ընդունենք, որ որպեսզի ապագայում ունենանք քաղաքացու շահերը գերադասող ինտերնետ, մեզ հարկավոր է ավելի լայն ու դիմացկուն ինտերնետային ազատության շարժում: Չէ որ ընկերությունները չդադարեցին աղտոտել ստորգետնյա ջրերը՝ պարզապես դա ցանկանալով, կամ չդադարեցրին աշխատացնել տաս տարեկան երեխաներին, պարզապես, որովհետև ղեկավարները մի օր արթնացան ու որոշեցին որ դա ճիշտ չէ: Սրանք տասնամյակների համառ ակտիվիզմի արդյունք էին, բաժնետերերի և սպառողների քարոզչության արդյունք: Նմանապես, կառավարությունները չեն կիրառում խելացի բնապահպանական օրենքները և աշխատավորի օրենքներըպարզապես որովհետև նրանք մի օր արթնացան… Սրանք շատ համառ ու երկարատևքաղաքական ակտիվիզմի արդյունք են, որի արդյունքում ունենում ենք ճիշտ կարգուկանոն և ունենում ենք ճիշտ կորպորատիվ վարք: Պետք է ցուցաբերենք նույն մոտեցումը ինտերնետի նկատմամբ:

Մենք ունենք նաև քաղաքական նորարարության կարիք: Մոտ 800 տարի առաջ,Անգլիայի բարոնները որոշեցին, որ թագավորներին վերապահվող աստվածային իրավունքները այլևս իրենց չեն արդարացնում, և նրանք ստիպեցին Ջոն թագավորինստորագրել «Մագնա Կարտան», որի մեջ նշված էր, որ նույնիսկ թագավորը, ով ունի անսահմանափակ իրավունքներ, պետք է հետևի մի շարք պարզ կանոնների: Սա հիմնեց մի ցիկլ, որը մենք անվանում ենք քաղաքական նորարարություն, որը հանգամանքների բերումով վերաճեց «ենթարկվողների թույլտվությունների» գաղափարի, որն առաջին անգամ կիրառվեց Ամերիկայի ռադիկալ հեղափոխական կառավարության կողմից:Այսպիսով, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ստեղծել «ցանցից օգտվողների թույլտվությունները»:

Եվ ինչի՞ այն կլինի նման: Այս պահին, դեռևս չենք կարող դա ասել: Բայց այն պետք է պահանջի նորարարական մոտեցումներ, պետք է ուշադրությունը սևեռվի ոչ միայն քաղաքականությանը, գեոքաղաքականությանը, այն պետք է նաև լուծի հարցեր, կապված բիզնեսի տնօրինման, ներդրողների վարքի, սպառողի ընտրության և նույնիսկ ծրագրային ապահովման դիզայնի և ստեղծման հետ: Մեզանից յուրաքանչյուրը կարևոր դեր պետք է խաղա այնպիսի աշխարհ կառուցելու գործում, որտեղ կառավարությունն ու տեխնոլոգիան ծառայում են աշխարհի մարդկանց, և ոչ թե հակառակը: