Ամերիկացի 2 զինծառայողներ զոհվել, ևս 5-ը տուժել են Իրաքի հյուսիսում մարտական գործողությունների ընթացքում՝ ասվում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շտաբի հայտարարությունում։
«ԴԱԻՇ-ի դեմ պայքարող ողջ կոալիցիան մեր խորին ցավակցություններն է ուղղում այդ հերոսների, ընկերների և ծառայակիցների ընտանիքներին։ Խոսքեր չկան՝ նկարագրելու այն հարգանքը, որը ես տածում եմ Ձեր նկատմամբ, և վիշտը, որը զգում եմ՝ կապված Ձեր կորստի հետ»,-հայտարարել է ամերիկացի գեներալ Ստվեն Թաունսենդը, ով հանդիսանում է ԴԱԻՇ-ի դեմ գործողության հրամանատար։
Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։