Նեպալում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհվել է 49 մարդ։ Եվս 17 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Տարհանվել է 5000 մարդ, 34 հազար տուն հայտնվել է ջրի տակ։
Տեղատարափ անձրևները Նեպալի մի քանի շրջանների էին հարվածել ուրբաթ առավոտյան։ Ոստիկանությունը, զինվորները և տեղի բնակիչներն օգնություն են ցուցաբերել մարդկանց, ովքեր մնացել էին տանիքներին։
Հաղորդվում է, որ մոտ 600 զբոսաշրջիկներ, այդ թվում 400 օտարերկրացիներ, արգելափակված են մնացել Նեպալի կենտրոնական մասում։