Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ստալինի ճանապարհով. ինչպես ժողովուրդների առաջնորդը տանուլ տվեց խաղում. TCH, Ուկրաինա

Երբ մենք ամբողջովին գիտակցում ենք վերջին տարիների իրադարձությունները, հասկանում ենք, թե որքան հիմարաբար վարվեց Պուտինը Ուկրաինայի հարցում: Չցանկացավ, որ Մոսկվայից 1000 կմ հեռավորության վրա ՆԱՏՕ-ի ռազմաբազան տեղակայվի, և զորքը Ղրիմ մտցրեց: Որպես հետևանք ստացավ մի ամբողջ երկիր՝ Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա, որ ակնհայտ մտադրություն ուներ նույն ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու և այնքան ռազմաբազա տեղեկայելու, որքան կտեղավորեր: Եվս մի հետևանք՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի հզորացումը. Ռուսաստանի սահմաններից 100 մ հեռավորության վրա լուսանկարվող ամերիկացի զինվորներ: Ցանկացավ բռնակցման հաշվին բարձրացնել իր վարկանիշը, խոսք չկա, բարձրացրեց, միայն թե հիմա արդեն բռնակցելու ոչինչ չկա, իսկ վարկանիշը գնալով ընկնում է. պատժամիջոցները, դատարկ սառնարանները ոչ ոք չվերացրեց:

Զավեշտալին այն է, որ «ամուր ձեռքի» կողմնակից Պուտինը, ում օրոք Ռուսաստանում նորից սկսեցին ի հայտ գալ Ստալինի արձանները, ոտքը դրեց նույն փոցխին, ինչ արեց Ստալինը, միայն թե ճակատին ստացած հարվածը ավելի ուժեղ եղավ, քան Ստալինի դեպքում էր: Ինչ, խոսք, նա բոլորին տանուլ տվեց. կեցցե Պուտինը:

1945թ.: Եվրոպայում ավարտվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը. ԽՍՀՄ-ը պատերազմ պիտի հայտարարեր Ճապոնիային, իսկ ԱՄՆ-ը միջուկային ռումբ պիտի նետեր Հիրոսիմայի և Նագասակիի վրա: Թեպետ պատերազմը ամբողջովին չէր ավարտվել, ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան, հասկանալով, որ ցանկության դեպքում նույնիսկ անհնար է պարտվել Ճապոնիային, սկսում են բաժանել աշխարհը: Արդյունքում ԽՍՀՄ-ը ձեռք է բերում Քյոնիգսբերգ-Կալինինգրադը, ճապոնական մի քանի կղզիներ, նրա ազդեցության գոտում են հայտնվում Գերմանիայի կեսը, Կորեայի կեսը, Լեհաստանը, Չեխոսլովակին, և սա դեռ ամբողջը չէ:

Ստալինը սկսեց հավակնություններ ցուցաբերել նաև Թուրքիայի նկատմամբ, որին պատկանում էին ռազմական տեսանկյունից կարևոր Բոսֆորն ու Դարդանելը: Խլել այդ նեղուցները Կալինինգրադի մեթոդով անհնար էր մի շատ փոքրիկ պատճառով. Թուրքիան այդ պատերազմի ժամանակ չեզոք երկիր էր, իսկ պատերազմի ավարտին հասցրեց ինքն էլ պատերազմ հայտարարել Գերմանիային, իսկ դաշնակիցներից բացահայտ հող խլել նույնիսկ Ստալինը չէր կարող:

Բայց նեղուցները ձեռք բերելու գաղափարը հանգիստ չէր տալիս, և Ստալինն ու Մոլոտովը խորամանակ ծրագիր մշակեցին. նրանք որոշեցին Թուրքիայից պահանջել ԽՍՀՄ-ին սահմանակից հսկայական տարածությամբ հողեր և նեղուցները, որպեսզի հետո, որպես «բարի կամք» հրաժարվեն ցամաքային հավակնություններից և բավարարվեն նեղուցներով կամ էլ գոնե այնտեղ գտնվող ռազմաբազայով: Իսկ թե ինչի է հանգեցնում Մոսկվայի բազան, հայտնի է արդեն Ղրիմի փորձով:

ԽՍՀՄ-ը դիվանագիտական խաղ սկսեց: Կազմալուծվեց Թուրքիայի հետ 20-ամյա պայմանագիրը: ԽՍՀՄ-ը ակտիվորեն սկսեց ակնարկել ԱՄՆ-ին և Բրիտանիային, որ Թուրքիան չափից շատ հողեր ունի, և չէր խանգարի բաժանել դրանք, սակայն Չերչիլը և Ռուզվելտը ցանկություն չունեին քարտեզի վրա կարմիր հետքի մեծացումը տեսնելու և չեզոք էին պահում իրենց:

Ստալինի դրդմամբ՝ Հայաստանը և Վրաստանը հայտարարեցին Թուրքիայի կողմից անօրինականորեն խլված իրենց հողերի վերադարձման մասին: Թուրքիան հստակ պատկերացում կազմեց, թե ով է Ստալինը, և ինչ է իրենից ներկայացնում ԽՍՀՄ-ը: Թուրքերը շատ խելացի վարվեցին, որ սկսեցին դաշնակիցներ փնտրել: Դժվար չէր գտնել նրանց. թե Բրիտանիան, թե ԱՄՆ-ը չէին ուզում ռազմավարական այդ կարևոր նեղուցները հանձնել ԽՍՀՄ-ին: 1946թ. Իրանը փոքր-ինչ իրենով անելու Ստալինի փորձը նույնպես ձախողվեց, և ժողովուրդների առաջնորդը ստիպված էր «թուքը կուլ տալ»:

Ամերիկացիները միանգամից սկսեցին ԽՍՀՄ-ի հետ առաջին միջուկային պատերազմի ծրագիրը մշակել, ընդ որում այդ պատերազմը միակողմանի էր լինելու, քանի որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ը դեռ միջուկային ռումբ չուներ: Զուգահեռաբար ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին Թուրքիային աջակցելու իրենց ծրագրերի մասին: Ստալինը ակնհայտորեն ստիպված էր ընդունելու իր պարտությունը: ԽՍՀՄ-ը դադարեցրեց Թուրքիայի դեմ պատերազմի պատրաստությունը, և նեղուցների հարցը փակվեց:

Թուրքիան, հասկանալով, որ մոտակա ժամանակներում քարտեզի վրայից չի անհետանալու կարմիր հետքը, 1952թ. մտավ ՆԱՏՕ: Դաշինքն այնտեղ ռազմաբազաներ կառուցեց: Ահա այսպես ընկեր Ստալինը հերթական անգամ բոլորին տանուլ տվեց. ցանկանալով Թուրքիայից խլել նեղուցները՝ վաստակեց իր քթի տակ ամերիկյան զենքի առկայությունը: Թեպետ նրա հաջորդը՝ Խրուշչովը, հրապարակավ խոստովանեց «թուրքական հարցում» թույլ տրված ճակատագրական սխալը, սակայն Թուրքիան երբեք չմոռացավ 1946թ. ստացած դասը: Իսկ ահա Մոսկվան շատ արագ մոռացավ, և 2014թ. նույն Սև ծովի շուրջ հերթական ճգնաժամը սկսվեց:

Թե ինչ է կատարվում հիմա, ակնհայտ է. լսելի է նույնիսկ Պուտինի դեմքին մոտեցող ապտակի շառաչյունը, քանի որ պատմության առջև հիմա միայն մի հարց է դրված՝ ե՞րբ Ուկրաինան մուտք կգործի ՆԱՏՕ. այլ հարցեր պատմությունն առայժմ չունի:

.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում