Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հիմա է ժամանակը, մնացածը ժամավաճառություն է

«Ելք» դաշինքում ասում են, որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցում իրենք ներքին համերաշխություն ունեն, խնդիրը` նախաձեռնության ճիշտ ժամանակը որոշելն է: Քաղաքականության մեջ ժամանակը կարևոր գործոն է, սակայն այն որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ կոնկրետ հանգամանքներով: Այդպիսի կոնկրետ երկու հանգամանք հուշում են, որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնության ճիշտ ժամանակը խորհրդարանի աշնանային նստաշրջանն է: Նոյեմբերին սպասվում է շրջանակային նոր համաձայնագրի կնքումը Հայաստանի և Եվրամիության միջև:

Եթե անգամ Մոսկվայում նախապես դեմ չեն եղել այդ համաձայնագրի ստորագրմանն, ապա հիմա ակնհայտորեն վիճակ է փոխվել` պայմանավորված Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներով և Կրեմլի քաղաքականության ագրեսիվ բաղադրիչի ուժեղացմամբ:

Մոսկվան սկսել է ճնշում գործադրել Երևանի վրա: Մեզ մնում է ենթադրել` ինչ է կատարվում իշխանական կուլիսներում, սակայն պաշտոնական Մոսկվան իր տեսակետը բացահայտ բարձրաձայնում է փորձագետների միջոցով` Հայաստանում ԵՏՄ ընդդիմախոսներին և ԵՄ կողմնակիցներին անվանելով «ապուշներ», «դեմագոգներ», «պրովակատորներ»:

Եթե «Ելքը» ուզում է գոնե կանխել 2013-ի սեպտեմբերի 3-ը կրկնությունն, ապա աշնանային նստաշրջանի հենց մեկնարկին պետք է նախաձեռնի հարցի խորհրդարանական քննարկումը: Կրկնում ենք` եթե ոչ ապագաղութացման, ապա գոնե ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը երաշխավորելու նպատակով: Սա կլինի ազդակ Մոսկվային, որ Հայաստանում կարող է կորցնել ամբողջը, եթե նոր համաձայնագրի մասով շարունակի ճնշումներ բանեցնել Երևանի վրա:

Ի դեպ, եթե մենք ունենայինք պետական մտածողություն ունեցող իշխանություն, ապա հենց նա «Ելք»-ին պետք է խնդրեր նախաձեռնել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց` Մոսկվայի հետ բանակցություններում Երևանի դիրքերն ուժեղացնելու նպատակով: Մյուս հանգամանքը, որը հրատապ է դարձնում ԵՏՄ խնդրի պաշտոնականացումը` 2018-ի իշխանության հարցն է:

Եթե «Ելքն» իսկապես ձգտում է ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության, ապա դա հնարավոր է միայն ապագաղութացման օրակարգով: Դժվար է հակափաստարկներ բերել այս փաստերին, հետևաբար` հիմա է ժամանակը, մնացածը ժամավաճառություն է:

Լուսանկարը` Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում