Նիկոլաս Մադուրո կրտսերը՝ Վենեսուելայի նախագահի որդին, հայտարարել է, որ ԱՄՆ-ին սպասվում են պատասխան գործողություններ իր երկրի վրա հարձակման դեպքում։ Այս մասին նա հայտարարել է սահմանադիր ժողովում ելույթի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Եթե Վենեսուելայի վրա հարձակվեն, Նյու Յորք կբերվեն հրացաններ, պարո՛ն Թրամփ։ Եվ մենք կգրավենք Սպիտակ տունը»,-ասել է նա։
Նա խորհուրդ է տվել Թրամփին հոգ տանել իր բիզնեսի մասին և լուծել սեփական խնդիրները։
Օգոստոսի 12-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի բացառում Վենեսուելայի հանդեպ գործողությունների ռազմական տարբերակը։