Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

2018-ի երեք սցենարները

Սկզբունքորեն հնարավոր է 2018-ի իշխանության ձևավորման երեք սցենար: Կանխավ տեղեկացնենք, որ սցենարները քննարկում ենք ռեալ պոլիտիկի ռեժիմում, այսինքն` այս կարճ ժամանակվա համար գրեթե բացառում ենք ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության հնարավորությունը կամ ֆորսմաժորային իրավիճակները` պայմանավորված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով կամ արտաքին գործոններով:

Միևնույն ժամանակ, գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ արտաքին կենտրոններին, այդ թվում` Մոսկվային, առավելապես հետաքրքրում է նոր իշխանության կանխատեսելիության գործոնը, և նրանք, մեծ հաշվով, անտարբեր են, թե ինչպիսի անհատականացված դրսևորում կունենա Հայաստանի նոր իշխանությունը:

Քաղաքական տարբերակն այն է, որ խորհրդարանական կառավարման պարագայում վարչապետ դառնա ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը: Համենայն դեպս, այդ տրամաբանությունն անշեղորեն գործում է խորհրդարանական կառավարում ունեցող Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսրայելում:

Այսինքն, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ 2018-ի ապրիլին երկրի վարչապետ պետք է դառնա ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, մանավանդ, որ, ի տարբերություն Կարեն Կարապետյանի, նրա պարագայում չի գործում սահմանադրական որևէ արգելք:

Համաշխարհային քաղաքական պրակտիկային մեր պարագայում լրացնում են մի քանի էական գործոններ` Սարգսյանն, ըստ էության, այլընտրանք չունի ՀՀԿ-ում և հանդիսանում է իշխանության հիմքը հանդիսացող քրեաօլիգարխիայի կոնսենսուսը:

Սարգսյանի վարչապետության հեռանկարը տրամաբանորեն պետք է տեղավորվեր նաև խորհրդարանական ընդդիմության հեռանկարային հաշվարկներում, որովհետև միայն այդ դեպքում է լիարժեքորեն ամրագրվում ՀՀԿ քաղաքական պատասխանատվությունն, ինչը հստակ սահմանազատում է առաջացնում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` նպաստելով քաղաքական հարաբերությունների բնականոնությանը:

Մյուս կողմից` Սարգսյանի վարչապետությունը համակարգին զրկում է «արհեստական շնչառության» հնարավորությունից, ինչը, մեծ հաշվով, մի քանի տարվա ընթացքում անխուսափելի է դարձնելու քրեաօլիգարխիայի ապամոնտաժումը:

Խորհրդարանական ընդդիմության «հակասերժական» փաստարկներն էմոցիոնալ են, եթե չասենք` քաղաքական չեն: Տաս տարուց ավելի չկառավարելու մշակույթը գործում է նախագահական համակարգերում, եթե այն, որպես ժոշովրդավարության գնահատման չափանիշ, փորձենք տարածել խորհրդարանական կառավարման վրա, ապա ստիպված ենք լինելու ընդունել, որ այս սեպտեմբերին կանցլերության չորրորդ ժամկետին հավակնող Անգելա Մերկելը նույնպես` ավտորիտար նկրտումներ ունի: Եթե խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չի համարում սահմանադրական փոփոխություններն, ապա չպետք է մասնակցեր դրանց կանոններով անցկացվող ընտրություններին:

Հաշիվ չեն նաև «տաս հազար դրամների» կամ խորհրդարանի որակի մասին խոսակցությունները` նախ, որովհետև «Ելքը» պաշտոնապես ընդունել է ընտրությունների արդյունքները, հետո` ստատուս-քվոն ոչ թե իդեալական պատկերացումների, այլ իրական հանգամանքների, փաստերի, իրողությունների հանրագումար է:

Երկրորդ սցենարն այն է, որ վարչապետ է դառնում Կարեն Կարապետյանը, սակայն ռեալ իշխանությանը շարունակում է տիրապետել Սերժ Սարգսյանը` ՀՀԿ նախագահի, պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի ղեկավարի կամ այլ կարգավիճակով: Սա միանգամայն հնարավոր տարբերակ է խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ վարչապետն առաջին դեմք է, սակայն ամենևին էլ` իշխանության միակ կենտրոնը չէ:

Սակայն ինչքան էլ նոր սահմանադրությունը ենթադրում է իշխանության բազմավեկտորություն` Հայաստանի քաղաքական համակարգը դրան ակնհայտորեն պատրաստ չէ և իրական ու ստվերային իշխանությունների բախումը հանգեցնելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի, գուցե` արյունալի բախումների: Բացի այդ, եթե վարչապետի հարցում ընտրությունը կանգնի Կարեն Կարապետյանին վրա, ՀՀԿ-ն ստիպված է լինելու պարզաբանել, թե ինչու իր առաջնորդը խուսափեց քաղաքական ւատասխանատվությունից` ի օգուտ ձախողված մենեջեր Կարեն Կարապետյանի:

Եվ վերջապես` կարող է գործել վրացական տարբերակը և վարչապետի պաշտոնը հնարավոր է` զբաղեցնի Վիգեն Սարգսյանը, ով ֆորմալ առումով ՀՀԿ-ին առաջնորդել է վերջին ընտրություններում: Վիգեն Սարգսյանն իշխանության անենապատրաստված գործիչներից մեկն է ու, մեծ հաշվով, նույնիսկ դրական ընկալում ունի թե մեր հասարակության և թե արտաքին գործընկերների մոտ: Սակայն այստեղ խնդիրը չի վերաբերում անձնական հատկանիշներին. Իվանիշվիլու մոդելը նույնիսկ Վրաստանում հանգեցրել է իշխանության ճգնաժամի և դեմոկրատիայի սահմանափակման, իսկ Հայաստանում ավելի ստվերային կդարձնի քաղաքական որոշումների ընդունման մեխանիզմը` մեծացնելով քաղաքական կոռուպցիայի ռիսկերը և հեղինակազրկելով պետական համակարգը:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի Սերժ Սարգսյանը և այս հարցում որևէ էական դեր չունեն մեր կամ ինչ-որ մեկի քաղաքական համակրությունները կամ դրանց բացակայությունը: Այդպես որոշել է ժողովուրդն ապրիլի 2-ին կամ առնվազն թույլ է տվել, որ իր փոխարեն որոշեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում