Վրաստանի ՆԳՆ-ում հերքել են ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի զրույցի մասին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Նախարարությունում նշում են, որ չպաշտպանված հեռախոսակապով նման զրույցի հնարավորությունը հնարավոր համարելը ընդհանուր առմամբ անլուրջ է։
Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով Լեքսուսի խոսքին, տարածել էին տեղեկություն այն մասին, որ պրանկերները Մգեբրիշվիլիին, ով իբրև թե գտնվում է հանգստի մեջ և եղել է անսթափ, զանգահարել են նրա ուկրաինացի գործընկեր Արսեն Ավակովի անունից և առաջարկել օգնություն Սաակաշվիլիին արտահանձնելու հարցում, որի դեմ հայրենիքում մի քանի քրեական գործ է հարուցված։ Հաղորդվում է, որ ներքին գործերի նախարարը ոչ պատշաճ կերպով հրաժարվել է նման հեռանկարից, այնուհետև խորհրդակցել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ և նրա անունից խնդրանք փոխանցել. «Եթե հնարավոր է, մի ուղարկեք մեզ այդ…»։