Եվս մի արտահոսքի հետևանքով հնարավոր է դարձել ավելի մոտիկից տեսնել iPhone 8-ը՝ երեք հնարավոր գույներով՝ արծաթագույն, սև և բրոնզագույն-ոսկեգույն:
Apple-ի նոր սմարթֆոնը կներկայացվի մի քանի շաբաթ անց, մինչ այդ համացանցում շարունակվում են iPhone 8-ի դիզայնի և հնարավորությունների վերաբերյալ ենթադրություններ արվել:
YouTube-ի օգտատեր Դեննի Վինջեթը տեսանյութ է տեղադրել, որտեղ մոտիկից ցուցադրվում է iPhone 8-ի երեք տարբեր գույների պատյաններով մակետը:
Եթե հավատալու լինենք Վինջեթին, ապա նոր iPhone 8-ը հրաժարվել է վարդագույն-ոսկեգույնից՝ նախապատվությունը տալով ավելի հագեցած գույների: Աչքի է ընկնում նաև էկրանի սպիտակ շրջանակը, որ այնքան էլ հարմար չէ. հարց է, թե կմնա արդյոք այդ շրջանակը իրական iPhone-ի վրա: