Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

2018-ին ընդդիմութունը դիմակայություն ցույց չի տա Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացին

Ընդդիմադիր քաղաքական ուժերից ու իրենց ընդդիմադիր համարող անհատներից աստիճանաբար հայտարարություններ են հնչում՝ կապված Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը: Նրանք բոլորն էլ նախընտրում են Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում:

Առաջին անգամ նման հայտարարութուն արեց ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա ոնց որ պատասխանավություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ այն եզրակացության, որ ինքը պետք է լինի, Սերժ Սարգսյանին ես նկատի ունեմ»,- հուլիսի 10-ին ԱԺ-ում հայտարաել էր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում ղեկավարի երկիրը:

Նախօրեին էլ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանն է նման կարծիք հայտնել: «Մեր երկիրն էնքան վտանգների միջով է անցել, որ դժվար թե դա իրենից վտանգ ներկայացնի: Հակառակը, ավելի վտանգավոր կլինի, որ ՀՀԿ-ն մնա, ուրիշ մարդ լինի վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանը կառավարի և շախմատի պես հանի-փոխի վարչապետերին: Եթե պիտի ՀՀԿ-ն մնա իշխանության, ավելի լավ է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ինքն էլ պատասխան տա իր արածների համար»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Ռազմիկ Պետրոսյանը, որը խորհրդարանական ընտրություններին ՕՐՕ դաշինքով առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ առաջիկայում ևս ընդդիմադիր հռչակված շրջանակներից մենք կլսենք խոստովանություններ առ Սերժ Սարգսյան: Նրանց դիրքորոշումների այս ռադիկալ փոփոխությունը, քաղաքագետի խոսքերով, ցույց է տալիս այն, որ Հայաստանում քաղաքականությունն ամբողջությամբ արժեզրկվել է ոչ միայն իշխանության կողմից, այլև ընդդիմության կողմից, իրենց  ընդդիմադիր հռչակած միավորների կողմից, որոնք մի օր ընդդիմադիր են, մեկ այլ օր՝ դիմադիր Սերժ Սրգսյանին: Եվ հետո, Սաֆարյանի կարծիքով, այս իրավիճակն է ստեղծվել, քանի որ պայքարն անձերի դեմ է, պայքարը գաղափարական չէ: «Այս կտրվածքով բավական է տրամադրության տատանում և մոտեցումները փոխվում են: Այս առումով, մենք առաջիկայում այլ տրամադրությունների փոփոխության ևս ականատես կլինենք»,- նկատեց քաղաքագետը:

Ամեն դեպքում Սաֆարյանի համար առնվազն տարօրինակ է, որ «Ազատամարտիկների դաշինքից» նման հայտարարություններ են հնչում, քանի որ այն, ոչ վաղ անցյալում, ընդգրկված էր ՕՐՕ դաշինքի կազմում, որի անդամ «Ժառանգությունը» մշտապես հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար:

Մեր դիտարկմանը, թե ինչու Հայաստանում ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերն անգամ փորձ չեն անում հակազդելու իշխանության գործողություններին, այլ միանգամից հաշտվում են իրականության հետ, քաղաքագետը նշեց. «Դա բնավ ռեսուրսների բացակայության մասին չի խոսում: Ռեսուրսները գալիս են այն ժամանակ, երբ ընդդիմությունը համոզիչ ծրագիր է առաջարկում: Այդ դեպքում գտնվում են մարդիկ, որ և՛ ռեսուրսներ են դնում, և՛ հավատում են այդ պայքարին, և անհատներն են իրենց ռեսուրսները դնում, համախմբվում են: Բայց այս կտրվածքով պետք չէ մեղադրել ոչ մեկին, որոնք արժանահավատ չեն համարում որևէ քաղաքական ուժի և նրանց նախաձեռնած պայքարին, որովհետև այն ինչ կատարվում է, լուրջ չէ, իսկ մարդիկ սիրում են հավատալ լուրջ բաների: Բայց երբ  ապրիլի 2-ից առաջ հայտարարում ես, թե ամեն ինչ արվելու, որ իշխանափոխություն լինի, և Սերժ Սարգսյանը ու նրա ղեկավարած կուսակցությունը հեռանան, քանի որ Հայաստանում ստեղծվել է սոցիալ-տնտեսական, բարոյական, հոգեբանական ճգնաժամ, բայց հետո, հանկարծ, պարզվում է, որ նույն Սերժ Սարգսյանն ավելի լավ է մնա երկրի ղեկին և շարունակի այդ ճգնաժամը, արդեն անլուրջ է»:

Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերի այդ պահվածքից կարելի՞ է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո որևէ խոչընդոտ չի ունենա վարչապետ դառնալու ճանապարհին, Սաֆարյանը արձագանքեց. «Առանց այն էլ Սերժ Սարգսյանը իր վերարտադրության 90 տոկոսն արել է խորհրդարանական ընտրություններին, մնացած 10 տոկոսը վերաբերում է նրան, թե նա կցանկանա՞ գնալ ստանձնելու այդ պատասխանատվությունը, թե՞ ոչ: Հետևաբար, այս կտրվածքով ընդդիմությանը առանձնապես դերակատարում վերապահված չէ: Եթե ընդդիմությունը 2018-ի ապրիլը նախատեսել է որպես գլխավոր ճակատամարտի ժամանակ, ապա դա համոզիչ չէ, քանի որ այդ ճակատամարտը եղել և ավարտվել է ապրիլի 2-ին՝ իշխանության հաղթանակով: Եվ դատելով ընդդիմության շարքերից Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ցանկալի լինելու հետ կապված հայտարարություններից, ապա կարելի է ասել, որ հիմնական և ոչ հիմնական քաղաքական միավորները չեն էլ պատրաստվում լուրջ դիմակայություն ցույց տալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացին: Դրա դեմ չեն պայքարում խորհրդարանում ներկայացված ուժերը՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն այդպիսի օրակարգային խնդիր չունեն: «Ելքը» առանձին անհատների հայտարարություններից այն կողմ չի անցել և չի անցնելու, ՕՐՕ դաշինքից «Ժառանգությունը» դեռ քննարկումների մեջ է, Սեյրան Օհանյանը կվերադառնա քաղաքականություն, թե ոչ, դեռ պարզ չէ, Վարդան Օսկանյանն իր կուսակցությունով կմնա քաղաքականության մեջ, թե ոչ, դա ևս պարզ չէ: Այսինքն՝ բավականին անսովոր վիճակ է, և խոսել լուրջ դիմակայության մասին, չեմ կարծում, որ տեղին է և հիմքեր ունի»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում