Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շինարարության ծավալները նվազել են. վարկերի տակից ընկերությունները չեն կարողանում դուրս գալ

1996 թ-ից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալող «Էկոպերլիտ» ընկերությունը, որը զբաղվում է շենքերի ջերմային պաշտպանությամբ, ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած: Ընկերության  հիմնադիր-ղեկավար Համլետ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությանը  հիմա անհրաժեշտ է մոտ կես միլիոն դոլար գումար, որպեսզի կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, նորագույն սարքավորումներ ձեռք բերել, հները թարմացնել, որպեսզի կարողանան նաև այդ  կերպ բարելավել  իրենց արտադրանքի որակը:

«Մեր մոտ բանկերն այքան բարձր տոկոսադրույքներով են վարկերը տալիս, որ ոչ մեկ չի  կարողանում դրա տակից դուրս գալ: Արտասահմանում նման գործերի համար շատ ցածր տոկոսներով են վարկը տալիս, այնտեղ հիմնականում   2% է կամ առավելագույնը  5% , իսկ մեզ մոտ ամենացածր տոկոսը 12%-ն է կամ 13 %-ը և այն էլ շատ հազվագյուտ դեպքերում, հիմնականում բանկերը  18 – 20%-ով են տալիս, ինչը շատ  մեծ թիվ է կազմում և մարդիկ չեն կարողանում այդ գումարը վերադարձնել: Մենք էլ  ենք վերցրել  ու անընդհատ չենք կարողանում այդ պարտքը մարել, որովհետև նաև շինարարության ծավալներն  են հիմա զգալիորեն ընկել, այլևս այն թափով չեն առաջ ընթանում, ինչ նախկինում էր: Այս հարցով պետք է կառավարությունը զբաղվի, որն էլ չի զբաղվում»,- ասաց  Համլետ Հակոբյանը:

Վերջինիս  պնդմամբ` կառավարության կողմից պետք է պահանջ դրվի բանկերի առջև, որպեսզի նրանք  վերանայեն իրենց տոկոսադրույքները: Այս  հարցով իրենք բազմիցս դիմել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն ոչ մի դրական արդյունք, իսկ այն պատճառաբանությունները, որ ներկայացվել է   նախկին վարչապետի կողմից` Համլետ Հակոբյանի դիտարկմամբ` անհիմն են :

«Դեռևս նախորդ կառավարության ժամանակ որոշում էր ընդունվել, որ շենքերի ջերմապահպանության խնդիրները լուծվում են Համաշխարհային բանկի համապատասխան ծրագրերով, բայց ի՞նչ կապ ունի Համաշխարհային բանկը մեր երկրի շինարարական պրոբլեմների հետ. ճիշտ է նրանք օգնում են մեզ ֆինանսական միջոցներով, բայց այդ խնդիրը մեր կառավարությունը պիտի լուծի:

Ես պատրաստվում եմ նաև Կարեն Կարապետյանի մոտ այս խնդիրը  ևս մեկ անգամ բարձրացնել, որովհետև խնդիրներն իրականում շատ լուրջ են»,-ընդգծեց ընկերության հիմնադիրն ու միևնույն ժամանակ հավելեց.«Կառավարությունը պետք է հաշվի առնի, որ շինարարությունը  եղել է մեր արդյունաբերության լոկոմոտիվը և անհրաժեշտ է դրա վրա շատ մեծ ուշադրություն դարձնել ու  համապատասխան քայլեր ձեռնարկել այն կրկին զարգացնելու համար»:

 

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում