Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Առաջին ու վերջին արձակուրդը

Ղազախստան հուլիսի 14-ին աշխատանքային այց կատարելուց հետո` Կարեն Կարապետյանը երեք օրով մեկնում է արձակուրդ: Իհարկե, լավ է, որ Կարապետյանը խիստ ինքնագնահատական ունի և կարծում է, որ իրեն ընդամենը երեք օր արձակուրդ է հասնում: Սակայն ավելի լավ կլիներ, որ Կարապետյանի ինքնագնահատականն ավելի օբյեկտիվ լիներ, և նա Սերժ Սարգսյանին ոչ թե արձակուրդի, այլ հրաժարականի դիմում ուղարկեր: Այդ դեպքում` Հայաստանը կազատվեր առնվազն երկու արհեստական օրակարգից: Նախ` հասարակության գոնե մի հատվածը կձերբազատվեր ավելորդ պատրանքներից, թե «հմուտ մենեջերը» բարեփոխելու է Հայաստանի տնտեսությունը՝ այն ազատելով օլիգարխիայի և կոռուպցիայի ճիրաններից:

Բարեփոխումների պատրանքը, իմիտացիան ավելի վտանգավոր են, քան դրանց բացակայության հանրային գիտակցությունը: Երբ հասարակ մարդիկ ձերբազատված են «բարի» ղեկավարների արհեստական կերպարներից, նրանք սկսում են մտածել ելքեր փնտրելու, լուծումներ գտնելու մասին: Խորհրդարանական վերջին ընտրություններում իշխանությունները մեծապես նպաստեցին իրական այլընտրանքի ձևավորման գաղափարի տապալմանը, որովհետև կեղծ այլընտրանք առաջարկեցին իրենց ներսից, համակարգի ընդերքից: Այդ դերը Կարեն Կարապետյանը կատարեց հրաշալի նաև այն պատճառով, որ քաղաքական ուժերի և հասարակության մեծամասնությունը կուլ տվեցին իշխանության խայծը:

Հիմա էլ` քաղաքական գործընթացները գնում են նույն տրամաբանությամբ: Նույնիսկ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո քաղաքական ընդդիմությունը և հասարակության մի հատվածը մտածում են, թե 2018-ի ապրիլին իշխանափոխություն տեղի կունենա, եթե Սերժ Սարգսյանը փոխարինվի Կարեն Կարապետյանով: Դրա համար ենք ասում, որ լավ կլիներ` Կարապետյանն արձակուրդ գնալու փոխարեն` հրաժարական տար: Մոտ մեկ տարի հոգնել ենք կեղծ բարեփոխումներից, հիմա էլ` ցանկություն չկա ապրելու կեղծ իշխանափոխության հոգնատանջ գործընթաց: Ինչքան մեր քաղաքական իրականությունը հեռու պահենք արհեստական կերպարներից ու իմիտացիայից` այնքան արագ կձևավորվեն բնականոն քաղաքական հարաբերություններ:

Լուսանկարը` Lragir.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում