Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Սերժ Սարգսյանի 250 հազար «զոհերը»

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով:

2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար: Միանգամայն տեղին է հիմք ընդունել ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գնահատման չափանիշը ու ժողովրդագրական այս փաստերի համատեքստում վերլուծել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, մանավանդ` արտագաղթի կործանարար հետևանքներն ազդում են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա:

Գալուստ Սահակյանի մի դիտարկման հետ ամբողջովին համաձայն ենք, որ արտագաղթողների մեծ մասը մարդիկ են, ովքեր օրվա հացի խնդիր չունեն: Հենց այս հանգամանքն արտագաղթի հետևանքներն ավելի կորստաբեր և անշրջելի է դարձնում: Հայաստանից հիմնականում հեռանում են մարդիկ, ովքեր կազմում են` առանց այն էլ սահմանափակ, միջին խավի կորիզը: Հայաստանում վերանում է միջին խավը:

Հասարակության սոցիալական այս դեգրադացիան է արտագաղթի ամենահեռանկարային հետևանքը: Երկրում մնում են մի քանի տասնյակ օլիգարխներն` իրենց ահռելի ունեցվածքով, անսահմանափակ իշխանությամբ, և հարյուր հազարավոր ընչազուրկ մարդիկ, ովքեր օրվա հացի կարոտ են: Օլիգարխիան օբյեկտիվորեն շահագրգիռ է այսօրվա, ըստ էության, ոչ պետական ստատուս-քվոյի պանպանմամբ, որովհետև միայն այս վիճակն է երաշխավորում նրա ապօիրինի հարստացման և անսահմանափակ իշխանության լեգիտիմացումը:

Լյումպենացած հասարակությունը կամ վերահսկվում է օլիգարխիայի կողմից, ինչի ականատեսը դարձանք խորհրդարանական վերջին ընտրություններում, կամ էլ` դիմում է սոցիալական բունտի, որը երկրի համար որևէ լավ բան չի խոստանում:

Մեր հասարակության մեջ խիստ փոքրացել է այն շերտը, որը քաղաքական բարեփոխումների, տնտեսական մոդեռնիզացիայի, ազատության պահանջատեր է: Մեր հասարակությունը զրկվել է որակական փոփոխություն առաջացնելու ներուժից, կարողությունից: Ասվածը չի վերաբերում միայն քաղաքականությանը, որովհետև տնտեսության մեջ պակասել է նախաձեռնողականությունը, բացակայում են մրցակցության ոգին, մտավոր բաղադրիչը:

Հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում բացառված է ոչ միայն բարեփոխումների «ներքևից` վերև» տրամաբանությունը, այլ տեսական է դարձել նույնիսկ իշխանության ինքնաբարեփոխման հնարավորությունը: Էապես փոխվել է հասարակության արժեհամակարգը. «լավ ապրելու» գաղափարը նույնացվում է ոչ թե իրավական, դեմոկրատական երկիր ունենալու ձգտման, այլ`շուստրիության, բախտի, կարճ ասած` Գագիկ Ծառուկյան կամ Սամվել Ալեքսանյան դառնալու պատեհության հետ:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երկրից հեռացել է Հայաստանի բանակի թվաքանակը գրեթե հինգ անգամ գերազանցող մարդ: Հաղթանակը, ազատագրված տարածքը հանձնում են առաջին հերթին դատարկվող հայրենիքով: Դարձել ենք գաղթականի հոգեբանություն ունեցող ժողովուրդ: Դրանից`մինչև պետության կորուստ, կես քայլ է, մանավանդ` քաղաքացու և պետության հոգևոր կապը խզված է վաղուց:

Լուսանկարը` Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում