Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Մեզնից «Քաջ Նազարներ» սարքել պետք չէ, չենք կարող նստել սպասել՝ գան մեզ մորթեն. Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն օրերս հայտարարել է, որ «մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք։ Եթե նայենք մեր քարտեզին և դիրքին, որևէ մեկը ընդհանրապես չի կարող գոյատևել մեր իրավիճակում, բայց մենք գոյատևում ենք, որովհետև ունենք անսպառ ինչ-որ անհասկանալի ուժ, և այդ ուժն է հասցնելու մեզ պետք եղած ժամանակ Բաքու»։ Այս ձևակերպումներն ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք հաղթանակը պետք է միֆականացնել։

Նախ անդրադառնամ «Հաղթանակ» ձևակերպմանը։ Եթե խոսքը գնում է Ապրիլյան պատերազմի մասին, ապա ես դա հաղթանակ չեմ համարի, որովհետև մեր կարևորագույն բարձրունքները գտնվում են հակառակորդի ձեռքում։ Այո՛, կարող ենք նշել, որ մեզ հետ համեմատած, հակառակորդը ծանր կորուստներ է տվել, բայց ես դա հաղթանակ չեմ համարի։ Չգիտեմ՝ ինչ է ուզեցել ասել Դավիթ Բաբայանը, բայց ճիշտ կլինի, որ նա վերանայի իր ելույթները, մի քիչ պետք է մտածի՝ ինչ է ասում, «Քաջ Նազարներ» սարքել պետք չէ, գերբնական ուժի տեր մարդիկ լինում են հեքիաթներում։

90-ական թվականներին մենք էլի չենք հաղթել, եթե հաղթած լինեինք, պատերազմն ավարտված կլիներ։ Պարզապես պատերազմի կանգնեցման պահին, մենք ունեցել ենք լավ արդյունքներ, այդ արդյունքները, սակայն, մեզ չեն կարող կերակրել։ Անընդհատ այդ փաստը չենք կարող շեշտել, որովհետև ժամանակները փոխվել են, և հակառակորդը ձեռք է բերել զենքի ու զինտեխնիկայի առավելություն։ Ճիշտ է, 90-ականներին Ադրբեջանն ավելի շատ զենքի առավելություն ուներ, բայց այն ժամանակվա հաղթանակի պատճառներից մեկը ոչ թե գերբնական ուժն էր, այլ մեր կազմակերպվածությունը։ Մենք արդարացի էինք, կար հասարակական համերաշխություն, հիմա դա չունենք։ Պատերազմի հերոսները բանտերում են՝ քաղբանտարկյալ են, այլ միջոց չտեսնելով, ծայրահեղ քայլերի՝ ապստամբության են դիմում, ունենք արտագաղթ, տնտեսական ծանր ցուցանիշներ, այն ժամանակ այդ ամենը չկար։ Իհարկե սա որոշիչ գործոն է, բայց պատերազմի ելքը միայն սրանով չէ պայմանավորված։ Չենք կարող վատ հանգամանքներն անտեսել ու ասել՝ մենք գերբնական ուժ ունենք, դա միֆ է։ Վատն այն է, որ Դավիթ Բաբայանը դասավանդում է համալսարանում՝ արդեն կարող եք պատկերացնել ինչպես, ու եթե այս առումով դատենք՝ կարող ենք ասել, որ նա վատ պաշտոնյա է։ Սա մեղմ եմ ասում։

-Առաջիկայում Նյու Յորքում սպասվում է արտաքին գործերի նախարարների հանդիպում, որևէ ակնկալիք կա՞, կարծում եք՝ հանդիումներով ի վերջո կհասնե՞նք հակամարտության կարգավորմանը։

-Հակամարտությունը վաղ թե ուշ կարգավորվելու է, մենք պարզապես պետք է ձգտենք, որ այն կարգավորվի մեր ֆորմատով։ Իսկ մեր ֆորմատը հետևյալն է՝ չպետք է զիջենք ոչ մի թիզ հող, բայց պետք է զիջենք այլ բաներ, հաստատ ոչ տարածք, հող ու կարգավիճակ։ Մենք կարգավիճակն ու հողը ձեռք ենք բերել արյան գնով, եթե Ադրբեջանն ուզում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա չպետք է դիպուկահարներ օգտագործի ու մեր զինվորներին խփի։ Մենք պետք է փորձենք առանց միջնորդների կապի դուրս գալ Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ միջնորդները հրահրում են, հատկապես՝ Ռուսաստանը։ Ռուսաստանը հրահրիչ դեր ունի, որովհետև իբր բիզնեսի շրջանակներում փողով զինում է Ադրբեջանին։ Եթե այդպես է՝ բիզնես է անում, գոնե պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելուց։ Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարեն, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի դաշնակիցը չէ և դուրս վռնդի Հյաստանից 102-րդ ռազմաբազան։ Եթե հարց առաջանա՝ ով պետք է զսպի Թուրքիային, ապա պատասխանեմ՝ Հայկական բանակը, հավատացեք՝ Հայկական բանակն ի վիճակի է, մենք ոչ միայն զսպել, այլ հաղթել ենք թուրքական բանակին 18-20 թվականներին, այն ժամանակ մենք հարյուր անգամ ավելի թույլ էինք։ Հիմա աշխարհը փոխվել է և հարցն այն չէ ՝ ով ունի հզոր բանակ, միայն նա է կարողանում իր պետականությունը պահել, պետք է ճշմարիտ վերաբերվել ու ճշմարիտ վարվել, զուտ բանակը չէ որոշողը, կան գերտերությունների շահեր, հո Թուրքիան ինքնագլուխ չէ՞, որ երբ ուզենա մտնի Հայաստան։ Հայաստանի իշխանությունները ստերով են կերակրում մեր ժողովրդին՝ եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան մեզ կուտի, այդ մտքով էլ մենք անմիտ կերպով Ռուսաստանին ենք հանձնել մեր տնտեսական լծակները։ Վերցնենք հարևան Վրաստանը՝ մեզ պես հարուստ չէ բնական ռեսուրսներով, մեր չափ ոսկի չունի, Վրաստանը չունի մեր չափ պղինձ ու մոլիբդեն, բայց Վրաստանն այսօր սպառում է մեր արտադրած էներգիան, ու մեզնից մի քանի անգամ հարուստ է, բյուջեն երկու անգամ շատ է, եկամուտները շատ են, որովհետև եղած լծակներն իր ձեռքում է պահում։ Իսկ մեր հզոր տնտեսական լծակները Ռուսաստանի ձեռքերում են։ Բավական է սպեկուլյացիայի ենթարկել, թե հանուն խաղաղության պահպանման պետք է Ռուսաստանի ամեն քմահաճույք կատարենք, դա արժանանալու է մեր զավակաների արյանը՝ ինչպես եղավ ապրիլին։ Մեր ռազմավարական թշնամի բարեկամն այնպիսի զինատեսակներ է տվել Ադրբեջանին, որ նա կարողացավ ուղղակի հրկիզել մեր տանկերը, կարո՞ղ ենք խոսել այդպիսի բարեկամի մասին, տնտեսական լծակներ հանձնենք նրան։ Ի՞նչ է նշանակում՝ մեր հայրենիքում արտադրվող էներգիան 22 դրամով վաճառվում է Իրանին, Վրաստանին և Թուրքիային, իսկ մեր քաղաքացուն երկու անգամ ավելի թանկ։ Սա ուղղակի անմիտ և անիմաստ տնտեսվարում է սեփական ժողովրդի հանդեպ։ Իմ այս նշած օրինակները վերաբերում են կոնֆլիկտի կարգավորմանը, երկիրը պետք է հզորացնել, թշնամի բարեկամների հետ կապերը խզել։ Կարող ենք նույնիսկ չխզել, բայց գոնե ճշգրտել, պարտավոր ենք։

-Վիտալի Բալասանյանը նշում է, որ հակամարտությունը չի կարգավորվի , մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը հարևան պետությունների նկատմամբ։ Մենք պետք է սպասենք մինչև Ադրբեջանը քաղաքականություն փոխի՞, թե՞ ինքներս ինչ-որ քայլեր ձեռնարկենք։

Մենք շատ բան ունենք անելու։ Նշածներիցս բացի՝ ուժի ճնշում։ Պարտավոր ենք ուժի տեսանկյունից ճնշել։ Օրինակ բերեմ՝ ադրբեջանական կողմը հրանոթներով խփեց մեր դիրքերին, զոհեր, կորուստներ պատճառեց։ Մենք խփեցինք՝ փոքր երեխա զոհվեց։ Ինչ եղավ արդյունքում՝ այդ տարածքի վրա Ադրբեջանը վախենում է մեկ կրակոց անգամ արձակել։ Այն, ինչ ես միշտ ասում էի՝ պետք է ոչնչացնենք կրակակետերը, մենք այդ փորձն ունենք արդեն։ Մենք գերբնական ուժ չունենք, փիղ չենք, մարդ ենք։ Դավիթ Բաբայանին պետք է սա ուսուցանենք, որ նախագահին այդպիսի խորհուրդներ տա։ Չենք կարող նստել տեղներս՝ մինչև գան մորթեն մեզ։ Մենք կոնֆլիկտի կարգավորման շատ եղանակներ ունենք, բայց, ցավոք սրտի, բոլորն օգտագործում ենք մեր դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում