Իրաքյան Քրդստանի իշխանությունները հրաժարվել են հետաձգել անկախության հանրաքվեն՝ չնայած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կոչին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչ Հոշիյար Զեբարիին:
«Ամսաթիվն անփոփոխ է մնացել՝ սեպտեմբերի 25-ին, ոչ մի փոփոխություն»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ էր արել հետաձգել անկախության հանրաքվեն: